ԵՄ երկրները սկսել են ավելի արդյունավետ ամրապնդել ընդհանուր անվտանգությունը
МЕЖДУНАРОДНОЕԵՄ երկրները սկսել են ավելի արդյունավետ ամրապնդել ընդհանուր անվտանգությունը, Բրյուսելում հանդիպման ժամանակ նշել են ԵՄ երկրների պաշտպանության նախարարները։
Ազգային ռազմական ծախսերը ավելացնելու մասին ՆԱՏՕ-ի առանձին անդամներին ուղղված ԱՄՆ կոչին ի պատասխան՝ ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ ԵՄ-ն նախընտրում է միավորել իր ռեսուրսները, հայտնում է Euronews-ը ։
«Համատեղ ներդրումները արդյունավետ եվրոպական պաշտպանություն ապահովելու լավագույն միջոցն է, - ասել է Մոգերինին,- Անհրաժեշտ է ռացիոնալ ու արդյունավետ մոտեցում մեր ընդհանուր պաշտպանությանը։ ԵՄ անդամ երկրները պետք է հաղթահարեն այդ ոլորտում մասնատվածությունը ու օգտագործեն բոլոր այն գործիքները, որոնք ունի Միությունը»
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հանդիպման ժամանակ արձանագրել է ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի համագործակցության առաջխաղացումը ու անոնսել ԱՄՆ նախագահի մասնակցությամբ գագաթնաժողովը։ «Մենք քայլ առ քայլ առաջ ենք գնում տարբեր ոլորտներում, որպեսզի ուժեղացնենք ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի միջեւ գործնական համագործակցությունը։ Այդ համագործակցությունը լինելու է այն կարեւոր թեմաներից մեկը, որը մենք մեկ շաբաթ հետո Բրյուսելում կքննարկենք ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդների հանդիպման ժամանակ»
Սթոլթենբերգը հիշեցրել է ագրեսիայի նոր տեսակներին՝ այդ թվում հիբրիդային, ասիմետրիկ ու էլեկտոնային տեսակներին հակազդելու հարցում պատրաստվածության անհրաժեշտության մասին։
Նա հայտնել է, որ վերջին կիբերհարձակումների ժամանակ ՆԱՏՕ-ն նախազգուշացումներ է ուղարկել իր անդամներին ու ԵՄ-ին, Միությանը տրամադրելով մուտք հաքերներին հակազդելու իր համակարգ, նաեւ ԵՄ երկրների հետ իրական ժամանակում տեղեկությունների փոխանակում է իրականացրել։



