«Ուրֆանյանը սնայպերով խոցեց թշնամու ուղիղ սրտին». անմոռաց հուշեր՝ Արմենակ Ուրֆանյանից
ОБЩЕСТВОԱպրիլյան պատերազմի մասնակից Կարեն Թորոսյանը չի դադարում գրառումներ կատարել զոհված հերոսներից և անմահացնել նրանց հիշատակը:
Կարենը Past.am-ին է ուղարկել այս հուզիչ և միևնույն ժամանակ անչափ հպարտ գրառումը՝ իր հրամանատար Արմենակ Ուրֆանյանից:
«Իսկ դուք գիտեի՞ք, որ Հերոս Արմենակ Ուրֆանյանը մինչ պատերազմը սկսելը իր ողջ ծառայության ընթացքում սպանել է ընդամենը մեկ հակառակորդի։
Այո, միայն մեկին, քանի որ նա ասում էր "ես միշտ ու երբ ուզեմ կարամ թուրքին, ազերին սպանեմ, բայց դե գիտակցում եմ, որ դրանք մի վատ բան կանեն ու երեխեքիս վնաս կտան, մեզ վրա տարբեր տեսակի զենքեր կօգտագործեն, դրանք վախկոտ են, բայց զինված", դրա համար ել նա երբ նկատել է հակառակորդին թեկուզ և իրենց իսկ դիրքից գլուխը հանած, ապա նա ուղղակի հատուկ կրակել է մի թեթև շեղվածքով, որ հասկացնի, որ 《քեզ Արմենը տեսնում է, բայց չի ուզում արյուն` արյան դիմաց, գլուխտ մի հանի պոստից ու մի երևա աչքիս》, իսկ այն մեկ ազերին ում նա սպանել է ծառայության ընթացքում դա եղել է դեռ իմ ծառայության ժամանակ, երբ ուշադիր դիտարկում անելուց հետո բառից բուն իմաստով ԴԴՀ-ով (снайпер) Ուրֆանյանը խոցեց ուղիղ նրա սրտին։
Այստեղ կարելի ասել "այ քեզ պրիցել, այ քեզ արծվի տեսողություն", բայց պատերազմի օրոք նա այնքան թուրքի սպանեց, որ թե ծառայության ընթացքում, թե կռվի պահին բոլորի տեղը հանեց ու մինչև վերջ մարտնչեց և արյուն թափեց հանուն իր Հայրենիքի, հանուն մեզ, ինձ ու քեզ, որ այս խաղաղ պայմաններում ու հենց այս պահին այս գրառումն ենք կարդում իմ վաշտի հրամանատարի անմոռաց հուշերից...»
Past.am-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում Հերոս Կարեն Թորոսյանին և մաղթում նրան բազում հաջողություններ:





