Նիդեռլանդների թագավորը բոլորից գաղտնի օդաչու է աշխատում
ЛАЙФԻնչպես նշում է korrespondent.net-ը, այժմ թագավորը պատրաստվում է որակավորման բարձրացման դասընթացներ անցնել ու սովորել Boeing 737 ինքնաթիռը վարել:
Այն մասին, որ թագավորն ինքնաթիռի կառավարման արտոնագիր ունի, հայտնի էր վաղուց: Սակայն առ այսօր նա գաղտնի էր պահում այն փաստը, որ շաբաթական 2 անգամ KLM-ի դուստր Cityhopper ընկերությունում աշխատում է որպես 2-րդ օդաչու:
Աղբյուրը մանրամասնում է, որ Վիլեմ Ալեքսանդրը սիրում է ուղևորներին դիմավորել անձնակազմի անունից՝ նախընտրելով չբացահայտել իր ինքնությունը:
Միապետը պատմել է, որ շատ կուզենար որակավորումը բարձրացնելուց հետո ավելի մեծ ինքնաթիռներ վարել, ավելի շատ թվով ուղևորների տեղափոխել ու ավելի երկար տարածություններ հաղթահարել:
Հավելենք, որ Վիլեմ Ալեքսանդրն անցած 123 տարվա ընթացքում Նիդեռլանդների առաջին արական սեռի միապետն է:



