Աշխարհում տարեկան մինչեւ 200 հազար մարդ Է մահանում թմրանյութերից. ՄԱԿ
ОБЩЕСТВОԱշխարհում շուրջ 250 միլիոն մարդ թմրանյութեր Է գործածում թեկուզեւ տարեկան մեկ անգամ, նրանց թվում 30 միլիոնը մշտական թմրամոլներ են: Այս մասին հայտնել Է ՄԱԿ-ի Թմրանյութերի եւ հանցավորության հարցերով զբաղվող վարչության գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը:
«Այսօրվա դրությամբ աշխարհում 250 միլիոն մարդ թմրանյութեր Է գործածում, ներառյալ նրանք, ովքեր դա անում են փորձի ձեւով տարեկան մեկ անգամ: Այդ մարդկանցից 30 միլիոնը մտնում Է խնդրահարույց կատեգորիայի մեջ, խոսքը նրանց մասին Է, ովքեր տառապում են թմրակախվածությունից եւ ուղեկցող հիվանդություններից»,- մայիսի 18-ին նշել Է նա Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովի շրջանակներում կայացած դասախոսության ժամանակ:
Ամեն տարի աշխարհում մինչեւ 200 հազար մարդ Է մեռնում թմրանյութերից: 11,5 միլիոն մարդ թմրանյութեր գործածում Է ներարկման եղանակով: Նրանց 52 տոկոսը վարակված Է հեպատիտ C-ով, 14 տոկոսը՝ ՄԻԱՎ-ով:
«Այս թվերի հետեւում միլիոնավոր մարդկանց եւ նրանց մերձավորների տառապանքներն են»,- նշել Է ՄԱԿ-ի ներկայացուցիչը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



