Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Սերբիայի, Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի մասնագետները փորձի փոխանակություն են կատարում

МЕЖДУНАРОДНОЕ

Երևանում մեկնարկեց Եվրոպական միության աջակցության ծրագրավորման, կառավարման և համակարգման փորձի փոխանակմանը նվիրված երկօրյա աշխատաժողովը՝ Սերբիայի, Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի ԵՄ աջակցության համակարգման պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել և քննարկել վերոնշյալ երկրներում ԵՄ աջակցության համակարգման մեխանիզմները և ընթացակարգերը, առկա գործիքակազմը և դրանց կիրառումը երկրների առաջնահերթ խնդիրների լուծման ընթացքում:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, հանդես գալով որպես ԵՄ ծրագրերի կոորդինատոր, պարբերաբար նման միջոցառումներ է իրականացնում:

«Ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում բարեփոխում իրականացնելու ճանապարհին հատկապես անհրաժեշտ է լինում կարևորել և ուսումնասիրել միջազգային փորձը, տեսնել, թե աշխարհում այդ մասով հաջողված ինչ օրինակներ կան, և որն է այն մասնագիտական կարողությունը, որը կարելի է ներդնել և այդ ոլորտում որոշակի փոփոխություններ իրականացնել: ԵՄ կողմից կիրառվող գործիքները, աջակցության մեխանիզմները հենց այն ճանապարհն են, որ մեզ ընձեռում են իրական հնարավորություն որոշակի ընտրված ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար: Այդ ճանապարհը սահո ւն և արդյունավետ կազմակերպելու համար առաջին հեթին պետք է մեր համապատասխան գերատեսչությունների և պատասխանատու կառույցների մոտ իմացության մակարդակը բարձրացնել, որպեսզի մեր գործընկերները տեղյակ լինեն ինչ հնարավոր գործիքներ կան, ինչպես է պետք դրանց համար դիմել, ինչպես կարելի է դրանք կիրառել Հայաստանում»,- ասաց Մելքոնյանը` հավելելով, որ աշխատաժողովին խոսելու են ԵՄ կողմից ֆինանսավորվող բոլոր աջակցության գործիքների` Թվինինգի, Թայեքսի, Սիգմայի և Անդրսահմանային համագործակցության մասին:

Փոխնախարարի խոսքով` վերոնշյալ բոլոր ծրագրերը Հայաստանում շարունակում են մնալ հասանելի, նայելով որոշ երկրների փորձը` քննարկելու են, թե ինչ փոփոխություններ են հնարավոր իրականացնել  այդ ծրագրերի կառավարման և նախաձեռնման մասով, որպեսզի Հայաստանում դրանք լինեն ավելի ծավալուն, խորքային և արդյունավետ: Ըստ Մելքոնյանի, այստեղ պարզապես մասնագիտական կարողությունների բարելավման, իմացության բարձրացման և որոշակի պահանջների ճշգրտման մասով են աշխատանքներ իրականացվում: Նա հավելեց, որ վերջին տարիներին ամենատարբեր ոլորտներում կատարված փոփոխո ւթյունները շատ դեպքերում հենց ԵՄ աջակցության գործիքների միջոցով են իրականացվել:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը նշեց, որ աշխատաժողովի շնորհիվ Հայաստանի, Սերբիայի, Վրաստանի և Ուկրաինայի մասնագետները ԵՄ աջակցության ծրագրերի շրջանակում կկիսեն իրենց կուտակած փորձը և կգտնեն լավագույնը:

«Հատկապես կփորձեն գտնել միջոցներ, որպեսզի Եվրոպայի հետ ավելի լավ համագործակցեն և աշխատեն: Միևնույն ժամանակ երկրներն արդեն մեկը մյուսից բավականին բան են սովորել, սակայն ամեն երկիր բարեփոխվելու տեղ ունի: ԵՄ-ն միասնականություն և բազմազանություն է, մեկս մյուսից շատ բաներ ունենք սովորելու»,- ասաց Աջեմյանը` հավելելով, որ գործիքներից օգտվելու մոտեցումները կարող են տարբեր լինել:

Աշխատաժողովին մասնակից երկրների ընտրության նպատակով կատարվել է ԵՄ աջակցություն ստացող մի շարք երկրների վերլուծություն, որի արդյունքում ընտրվել են Սերբիան, Վրաստանն ու Ուկրաինան: Միջոցառման առաջին օրը նվիրված էր ԵՄ-ի հետ համագործակցության ընդհանուր սկզբունքներին, ԵՄ աջակցության ծրագրավորման և ընդհանուր համակարգման աշխատանքներին, մասնակից երկրներում բյուջետային աջակցությանն առնչվող փորձին և գործող ընթացակարգերին:

Աշխատաժողովի մասնակիցները ներկայացրեցին իրենց երկրներում ԵՄ աջակցության ազգային համակարգող մարմինների կողմից ԵՄ պատվիրակություններիև պետական կառավարման մարմինների հետ համագործակցության փորձը` բերելով հաջողված օրինակներ և տրամադրելով գործնական խորհուրդներ:

Աշխատաժողովի երկրորդ օրը կներկայացվեն մասնակից երկրներում և Հայաստանում ԵՄ աջակցության գործիքներին (Թվինինգ, Թայեքս, Սիգմա, Անդրսահմանային համագործակցություն) և այլ ծրագրերի կիրառման և համակարգման փորձը, ինչպես նաև ԵՄ-ի հետ համագործակցության վերաբերյալ տեղեկատվության տարածման առանձնահատկությունները:

 Աշխատաժողովին մասնակցում են ՀՀ շահառու նախարարությունների և այլ պետական մարմինների ավելի քան 40 ներկայացուցիչ, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ:

 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай