Ֆրանսիացիների ավելի քան 60 տոկոսը գոհ Է կառավարության նոր կազմից
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիացիների ավելի քան 60 տոկոսը հայտարարել Է, որ գոհ Է հանրապետության կառավարության նոր կազմից, որը ձեւավորվել Է մայիսի 15-ին վարչապետ նշանակված Էդուար Ֆիլիպի գլխավորությամբ: Սրանք են BFM-TV հեռուստաալիքի համար Elabe սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հարցման տվյալները:
Ծառայության տվյալների համաձայն՝ հարցվածների 54 տոկոսը նաեւ հայտնել Է, թե հավատում Է, որ նախարարների կաբինետի ձեւավորված կազմը արդյունավետ Է աշխատելու: Հարցումն անցկացվել Է մայիսի 17-ին Համացանցում: Դրան մասնակցել են 18-ից բարձր տարիքի 937 ֆրանսիացիներ:
Նախօրյակին Փարիզում ներկայացվել Էր Ֆրանսիայի նոր կառավարության կազմը: Դրանում ընդգրկվել Է 22 մարդ՝ 18 նախարար եւ չորս պետական քարտուղար, 11 տղամարդ եւ 11 կին:
Ժան Իվ լե Դրիանը, որն ավելի վաղ գլխավորում Էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը, նշանակվել Է հանրապետության արտաքին գործերի նոր նախարար: Երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Սիլվի Գուլարը: Փարիզյան ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Գուլարն ավելի վաղ հանդես Էր գալիս հաջակցություն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Հառաջ» շարժման, նա եվրապատգամավոր Է, ներկայացնում Է «Դեմոկրատական շարժում» կուսակցությունը:
Ֆրանսիայի Էկոնոմիկայի նոր նախարար Է դարձել «Հանրապետականներ» կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Բրյունո լե Մերը: Նա անցյալում եղել Է Ֆրանսիայի եվրոպական գործերի պետքարտուղար, գյուղատնտեսության, պարենամթերքի, ձկնորսության գործերի եւ տարածքային պլանավորման նախարար:
Ֆրանսիայի արդարադատության նախարար Է հայտարարվել Ֆրանսուա Բայրուն՝ «Դեմոկրատական շարժում» կենտրոնամետ կուսակցության առաջնորդը:
Մայիսի 15-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի վարչապետ Է նշանակել Էդուար Ֆիլիպին եւ հանձնարարել նրան՝ կազմել կառավարություն: 46-ամյա Ֆիլիպը Հավրի քաղաքագլուխն Է, Ազգային ժողովի պատգամավոր՝ «Հանրապետականներ» կուսակցությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Во Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрд
2
Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»
3
Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства ко...
4
Доказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже
...
5
Team Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; разм...



