Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Կառավարման խորհրդարանական ձևը պառլամենտի ու կառավարության գործունեության նոր կարգ ու փիլիսոփայություն է ենթադրում. Նախագահ

ПОЛИТИКА

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում էականորեն ընդլայնվել է պառլամենտում ներկայացված քաղաքական ընդդիմության դերը:

Այս մասին մայիսի 18-ին 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի իր ելույթում ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարը նշեց, որ խորհրդարանական համակարգում հիմնական քաղաքական բաժանարար գիծը ոչ թե կառավարության և խորհրդարանի, այլ քաղաքական մեծամասնության և խորհրդարանական փոքրամասնության միջև է: Ուստի, խորհրդարանական փոքրամասնությանը Սահմանադրությունը վերապահել է իր դերին համարժեք իրավունքներ:

«Սահմանադրությունը խորհրդարանական ընդդիմությանը կարևոր դերակատարում է վերապահել սահմանադրական օրենքների ընդունման հարցում, որոնք պետք է արժանանան որակյալ մեծամասնության, այն է՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի հավանությանը. Ազգային ժողովի կանոնակարգ, Ընտրակական օրենսգիրք, Դատական օրենսգիրք, Սահմանադրական դատարանի մասին օրենք, Հանրաքվեի մասին օրենք, Կուսակցությունների մասին օրենք և Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենք: Սրանք այն օրենքներն են, որ անմիջականորեն ազդում են մարդու հիմնական իրավունքների և ազատությունների, ինչպես նաև պետական իշխանության կազմակերպման վրա, ուստի պահանջում են ավելի մեծ կայունություն և ավելի լայն համաձայնություն»,- ասաց Նախագահը:

Սարգսյանի խոսքով՝ նույն կերպ խորհրդարանական փոքրամասնությունն ազդեցություն է ունենալու Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական բանկի նախագահի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի անդամների ընտրության ժամանակ, ինչպես նաև դատական իշխանության մարմինների ձևավորման գործում, քանի որ դրանց համար ևս պահանջվելու է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ը:

«Դրա հետ մեկտեղ քաղաքական փոքրամասնությունն ունենալու է քննիչ հանձնաժողովներ ստեղծելու և դրանք նախագահելու, Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկի պաշտոնը զբաղեցնելու, ինչպես նաև որոշակի դեպքերում Սահմանադրական դատարան դիմելու հավելյալ հնարավորություններ:

Այս փոփոխությունների արդյունքում՝

1) կլինի միասնական գործադիր իշխանություն՝ վարչապետի գլխավորությամբ,
2) Հանրապետության Նախագահը նոր լիազորություններով կլինի վերկուսակցական անաչառ արբիտր,
3) խիստ կնվազի իշխանության անձնավորումը,
4) չի լինի իշխան ության գերկենտրոնացում գործադիր իշխանության ղեկավարի ձեռքում, իսկ կառավարության քաղաքական պատասխանատվությունը խորհրդարանի առջև կնպաստի կոլեգիալ կառավարմանը,
5) կբարձրանա խորհրդարանի ինչպես օրենսդիր, այնպես էլ վերահսկողական դերակատարությունը,
6) խորհրդարանի քաղաքական դերի բարձրացման շնորհիվ երկրում աստիճանաբար կձևավորվի իշխանության և ընդդիմության երկբևեռ դասական քաղաքական համակարգ,
7) երկիրը կկարողանա ավելի ճկուն լինել արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմագրավելու հարցում, քանի որ քաղաքական որոշումների ընդունման ամբողջ գործընթացը կլինի ավելի կոլեգիալ։

Հարգելի՛ պատգամավորներ,

Սահմանադրական նոր կառուցակարգերը մենք ամրագրել ենք բուռն ու երկարատև քննարկումների արդյունքում: Այս փոփոխությունների բուն նպատակն ավելի հավասարակշռված, արդյունավետ, վերահսկելի ու միասնական իշխանություն ունենալն է: Թե որքանով դա կհաջողվի, էապես կախված է այստեղ գտնվող մարդկանցից, առաջին հերթին այս դահլիճում ներկայացված կուսակցությունների, պատգամավորների ու կառավարության գործունեությունից»,- ընդգծեց հանրապետության ղեկավարը:

Կառավարման խորհրդ արանական ձևը պառլամենտի ու կառավարության գործունեության նոր կարգ ու փիլիսոփայություն է ենթադրում: Արդյունքում, ըստ Նախագահի, այս հարթակը դառնալու է այն թիվ մեկ քաղաքական ամբիոնը, որտեղից պետք է հնչեն անվտանգ, ապահով, արդար պետություն ունենալու ճանապարհներ մատնանշող ելույթներ:

«Այս դահլիճը այն թիվ մեկ դահլիճն է լինելու, որտեղ պետք է քննարկվեն ու որոշումներ ընդունվեն մեր պետության արտաքին ու ներքին քաղաքականության ամենատարբեր ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ: Ասել է թե ընդամենը շատ կարճ ժամանակ անց հենց ձեր որոշումներ ով է ամբողջությամբ պայմանավորված լինելու, թե ինչպիսի հայրենիք մենք կունենանք վաղը, հինգ տարի հետո, հիսուն, հարյուր տարի հետո»,- շեշտեց հանրապետության ղեկավարը:

Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян