Ереван, 29.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


«ԱրմԹեք-2015»-ը խոստանում է բացառիկ լինել՝ միանգամից մի քանի նորարարություններով

ОБЩЕСТВО

 ՀՀ վարչապետի հովանու ներքո իրականցվող «ԱրմԹեք -2015» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովն սկզբունքորեն տարբերվելու է մյուս տարիներին անցկացված համաժողովներից մի քանի նորարարություններով:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն ԲագրատԵնգիբարյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց,  որ այս տարի առաջին անգամ «ԱրմԹեք» համաժողովի նիստ կանցկացվի Ստեփանակերտում, որը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կազմակերպել է ՀՀ և ԼՂՀ կառավարությունների աջակցությամբ:

 «Այս տարի սպասվող հետաքրքիր նորարարություններից առաջինն այն է, որ «ԱրմԹեքն» անց կկացվի երկու քաղաքում՝ հոկտեմբերի 12-ին՝ Երևանում, իսկ հոկտեմբերի 14-ին՝ Ստեփանակերտում: Երկրորդը, որ, ինֆորմացիոն տեխնոլոգիաներին զուգահեռ, համաժողովի ընթացքում ուշադրությունը կենտրոնացած է լինելու  բարձր տեխնոլոգիաների մյուս ոլորտների վրա. մենք կունենանք մեծ քանակությամբ ճարտարագիտական և մաքուր տեխնոլոգիայի ոլորտի նախագծեր: Եվ վերջապես, առաջին անգամ Հայաստան կժամանեն  վերազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիÕ �ներ, ինչպիսին է «Մայքրոսոֆթ» ընկերության կորպորատիվ փոխնախագահ Վահե Թորոսյանը»,- ասաց Ենգիբարյանը:

Համաժողովի կարևորագույն հարցերից մեկը կլինի նորաստեղծ կազմակերպությունների զարգացումը և հայկական արտադրանքի առաջխաղացումը, որոնց նվիրված զուգահեռ կանցկացվեն երկու միջոցառում: Գիտության, տեխնոլոգիաների և ձեռներեցության ծրագրի (STEP) վենչուրային համաժողովին 25 կազմակերպություն իր գաղափարներն ու ծարագրերը կներկայացնեն միջազգային ժյուրիին, և հինգ կազմակերպություն կսատանա 15- հազարական ԱՄՆ դոլարին համարժեք մրցանակ: Զուգահեռ կանցկացվի նաև «Մաքուր տեխնոլոգիաներ. Հայաստան» գործարար գաղափարների մրցույթը, որին կմասնակցի 24 կազմակեր պություն: Չորս լավագույն ծրագրերը կարժանան 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք մրցանակի, իսկ առաջին տեղը գրաված կազմակերպությունը կմեկնի Սիլիկոնյան հովիտ՝ ներկայացնելու իր ծրագիրը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի խոսքով՝ հոկտեմբերը հետաքրքիր ամիս է ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար: «Օրերս տեղի ունեցած ԴիջիԹեքի ցուցահանդեսը գրավեց աննախադեպ թվով կազմակերպություններ և 45 հազար այցելուի: Մեկնարկել է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների եվրոպական ավտոարշավը: Միջոցառումների շարքին հաջորդելու է «ԱրմԹեք կոնգրես-2015» 8-րդ գործարար համաժողովը, որն ամեն տարի յուրովի է ներկայանում: «ԱրմԹեքի» համաժողովից ծնունդ են առել մեծ նախագծեր, արդեն իրականացվում են Գյումրու տեխնոլոգի ական կենտրոնի, Ջրվեժ ինժեներական քաղաքի և այլ գլոբալ նախագծեր»,- ասաց  նախարարի տեղակալը:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի կարծիքով՝ «ԱրմԹեք» համաժողովը բացառիկ հարթակ է իրատեսորեն գնահատելու Հայաստանի ՏՀՏ ոլորտի ձեռքբերումները համաշխարհային ասպարեզում: «Այս տարիների ընթացքում ակնառու հաջողություններ ենք արձանագրել: Գնալով ընդլայնվում է երիտասարդների դերը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, և մեր աշխատաշուկան ավելի է համալրվում որակյալ կադրերով:  Նաև՝ «ԱրմԹեքի» միջոցով մեծ թվով ՏՀՏ ոլորտի վերազգային ընկերութ յուններ են իրենց համար բացահայտել Հայաստանը»,- նկատեց Մուսայելյանը՝ հավելելով, որ համաժողովը կառավարության և մասնավոր բիզնեսի փայլուն համագործակցության օրինակ է:

«Վիասֆեր ինթերնեշնլ» ընկերության գլխավոր տնօրեն և նախագահ, ԱրմԹեք համաժողովի հիմնադիր և նախագահ Թոնի Մորոյանը գոհունակությամբ նկատում է, որ ստարտափերով սկսված «ԱրմԹեք համաժողովն» այսօր արդեն միջազգային ընկերություններ է կարողանում գրավել: «Հայաստանը փոքր երկիր է: Մենք Հնդկաստանի և Չինաստանի նման միլիարդի հասնող բնակչություն չունենք: Եթե Չինաստանում նախագիծը հարյուր միլիոնով են սկսում, մենք Հայաստանում հազարով ենք սկսում: Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք կարող զարգանալ, և իրականում ավելի արագ ենք զարգ անում: Հայաստանին 15 տարի պահանջվեց ներկայիս մակարդակին հասնելու համար, Հնդկաստանին՝ ութսուն տարի: Ուստի պատահաականություն չէ, որ հասել ենք նման հաջողությունների»,- ասաց պարոն Մորոյանը:

«ԱրմԹեք-2015»-ի հիմնական շեշտադրումը կլինի չորս հիմնական ուղությունների վրանորաստեղծ կազմակերպությունների զարգացումհայկական արտադրանքիառաջխաղացումտարածաշրջանային զարգացումմիասնական թվային շուկայի ձևավորում և կրթությունՀամաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի բարձրտեխնոլոգիաների ոլորÕ �ի զարգացմանը և այդ գործընթացում ներգրավել նոր մասնակիցների և համաշխարհային տեխնոլոգիական հանրության շրջանումնշանակալի դերակատարում ունեցող ներկայացուցիչների:

Համաժողովի կազմակերպման աշխատանքն իրականացվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ Ձեռնարկությունների ինկուբատորհիմնադրամի կողմիցՄիջոցառման հովանավորներն են PicsArt, National Instruments ընկերությունները, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը և Ամերիկայի հայօգնության ֆոնդըԳործընկերներն են «Õ �այքրոսոֆթը», «Վիասֆեր տեխնոպարկը», «Սինոփսիս Հայաստանը», «Ֆիլիպ Մորիս Հայաստանը», ՄԱԱԶԿ-ը, CRDF-ը,«Ֆայնբեռգը» և «Գրին Թրավելը»:

 

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению