Թրամփին սաստիկ զայրացրել են իր մամուլի քարտուղարի պաշտոնանկության վերաբերյալ հրապարակումները
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «սաստիկ զայրացել Է», երբ իմացել Է, որ ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները գրում են իր մամուլի քարտուղար Շոն Սփայսերի հնարավոր հեռացման եւ այդ պաշտոնում Սան Ֆրանցիսկոյի եւ Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) նախկին դատախազ, Fox News հեռուստաալիքի հաղորդավար Քիմբեռլի Գիլֆոյլի նշանակման մասին: Մայիսի 17-ին այդ մասին հայտնել Է Washington Examiner թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աբյուրները:
Միացյալ Նահանգների ղեկավարը զայրացել Է, որ Գիլֆոյլը մայիսի 16-ին The Mercury News թերթում հրապարակված հարցազրույցում հասկանալ Է տվել, թե իր վարչակազմում նրան առաջարկել են Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը:
Թերթն ընդգծում Է, որ Գիլֆոյլի թեկնածությունը երբեք հանգուցային չի համարվել Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



