ԱՄՆ-ի Կոնգրեսը օրինագիծ Է ընդունել Սիրիայի դաշնակիցների դեմ պատժամիջոցների մասին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատը մայիսի 17-ին օրինագիծ Է ընդունել, որը դրան հավանություն տրվելու դեպքում, կպարտավորեցնի ԱՄՆ-ի նախագահին պատժամիջոցներ սահմանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դաշնակիցների դեմ, տեղեկացնոմ Է The Hill-ը:
«Մարդկության դեմ Ասադի հանցագործությունները չպետք Է անպատասխան մնան: Այդ նոր պատժամիջոցների օգնությամբ մենք կշարունակենք ճնշում գործադրել սիրիական ռեժիմի եւ նրա առավել ակտիվ կողմնակիցների, այդ թվում՝ Իրանի եւ Ռուսաստանի վրա»,- հայտարարել Է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը:
Նոր սահմանափակումները վերաբերում են այն օտարերկրացիներին, որոնք ֆինանսական հարաբերություններ ունեն Սիրիայի իշխանությունների եւ նրանց հսկողության տակ գտնվող ձեռնարկությունների հետ: Արգելվելու Է նրանց ամերիկյան այցագրեր տալը, իսկ ԱՄՆ-ի տարածքում նրանց սեփականությունը կսառեցվի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



