Երևանի կենտրոնական ավտոկայանի «պերճանքն» ու թշվառությունը
ОБЩЕСТВОԶբոսաշրջային ոլորտը զարգացնելու համար միայն գլամուրային ավտոբուսներ ու թանկարժեք փաթեթներ պետք չեն: Հարկավոր է նաև ուշադրություն դարձնել քաղաքի, մայրաքաղաքի ու հատկապես հասարակական վայրերի զուգարաններին:
Մայրաքաղաքի կենտրոնական ավտոկայանի զուգարանը մեկ անգամ տեսնողը, որի ոչ միայն տեսքն է գարշելի, այլև՝ «բովանդակությունը», այլևս չի հավատա այդ երկիրը գովաբանողներին: Էլ չենք ասում, թե ոլորտի զարգացմամբ զբաղվողների հանդեպ ինչ աստիճանի անվստահությամբ կլցվի: Այնուամենայնիվ, ներկայացնելով այդ «վայրի» լուսանկարը հույս ունենք, որ այն չի վրիպի պատկան կառույցների աչքից և շատ արագ հարցին լուծում կտրվի:
Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ նշված ավտոկայանը համարվում է Երևանի ամենաբանուկ վայրերից մեկը, որտեղից ամեն օր բազում զբոսաշրջիկներ ուղևորվում են Հայաստանի հեռու ու մոտիկ մարզեր, իսկ ավտոկայանը շահագործողներն այդ վայրից աստղաբաշխական գումարների հասնող եկամուտ ունեն: Եվ, ստացվում է, որ զբոսաշրջիկները բազում պատմական վայրերից բացի, տեսնում են նաև այս խայտառակությունը: Ու դրանից հետո անկեղծ ասած դժվար է պատկերացնել, թե մեկ անգամ այնտեղով անցած զբոսաշրջիկն ինչպես կարող է կրկին ցանկություն հայտնել նման զուգարաններ ունեցող երկիր այցելել:
Արմինե Գրիգորյան
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



