Նավթի համաշխարհային գները հասել են առավելագույն ցուցանիշի
МЕЖДУНАРОДНОЕՆավթի համաշխարհային գները բարձրացել են` հասելով մեկ ամսվա կտրվածքով առավելագույն մակարդակի: Այս մասին վկայում են ICE լոնդոնյան բորսայում մայիսի 17-ին կայացած աճուրդի տվյալները:
Ինչպես նշում է Lenta.ru-ն, նավթի գնաճը պայմանավորված է ԱՄՆ-ում վառելիքի պաշարների մասին տվյալների հրապարակմամբ: Ըստ առևտրային բորսայի տվյալների` Brent ապրանքանիշի նավթի գինն աճել է 1.47 տոկոսով` կազմելով 52.42 դոլար` մեկ բարելի դիմաց:
Մինչդեռ WTI տեխասյան ապրանքանիշի նավթի մեկ բարելի արժեքը 1.23 տոկոսով աճ է գրանցել` հասնելով 49.29 դոլարի:
ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալների համաձայն` նավթի պաշարները երկրում մեկ շաբաթում նվազել են 1.8 մլն բարելով` կազմելով 520.8 մլն բարել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



