ԵՄ-ն վերացնում է վիզային ռեժիմը Ուկրաինայի քաղաքացիների համար
МЕЖДУНАРОДНОЕԵվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին և Եվրոպական միությունում նախագահող Մալթայի ներքին գործերի նախարար Կարմելո Աբելան Ստրասբուրգում ստորագրել են Ուկրաինայի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի վերացման մասին որոշումը:
Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա էր նաև Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն:
Նշված փաստաթղթի հրապարակումից 20 օր անց այն ուժի մեջ կմտնի:
Եվրոպական խորհրդարանն այս տարվա ապրիլի 6-ին քվեարկել էր հօգուտ այս որոշման:
«Սա պատմական օր է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ԵՄ-ի համար: Ուկրաինան վերադառնում է եվրոպական ընտանիք և հեռանում է խորհրդային անցյալից»,- լրագրողների հետ զրույցում նշել է Ուկրաինայի նախագահը:
1
Во Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрд
2
Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»
3
Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства ко...
4
Доказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже
...
5
Team Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; разм...



