Գերմանիայից ապաստան խնդրող թուրք զինվորականների թիվը շարունակում է աճել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական բանակի 2 գեներալներ, որոնք մեղադրվում են 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ, ապաստան են խնդրել Գերմանիցայից:
Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Թուրք գեներալները վայրէջք են կատարել Ֆրանկֆուրտ քաղաքի օդանավակայանում և ապաստանի խնդրանքով դիմել օդանավակայանի համապատասխան ծառայությանը:
Թուրքիայից ապաստան ստանալու խնդրանքով դիմումները Գերմանիային մեծապես ավելացել են 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո:
2016 թվականի օգոստոսից մինչև 2017 թվականի հունվար նման դիմում են ներկայացրել Թուրքիայի 3 հազարից ավելի քաղաքացի:
Ավելի վաղ Գերմանիայից ապաստան էին խնդրել Գերմանիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազաներում ծառայություն իրականացնող մի քանի տասնյակ թուրք զինվորականներ, ովքեր հեղշրջման փորձից հետո վախենում են վերադառնալ Թուրքիա:



