Ֆրանսիայում հրապարակվել Է նոր կառավարության կազմը
МЕЖДУНАРОДНОЕ Ֆրանսիայում հրապարակվել Է նոր կառավարության կազմը, որն աշխատելու Է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ժան Իվ լե Դրիանը, որն ավելի վաղ գլխավորում Էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը, նշանակվել Է հանրապետության արտաքին գործերի նոր նախարար: Այդ մասին մայիսի 17-ին հայտնել են Ֆրանսիայի կառավարությունում:
Երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Սիլվի Գուլարը: Փարիզյան ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Գուլարն ավելի վաղ հանդես Էր գալիս հաջակցություն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Հառաջ» շարժման, նա եվրապատգամավոր Է, ներկայացնում Է «Դեմոկրատական շարժում» կուսակցությունը:
Ֆրանսիայի Էկոնոմիկայի նոր նախարար Է դարձել «Հանրապետականներ» կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Բրյունո լե Մերը: Նա անցյալում եղել Է Ֆրանսիայի եվրոպական գործերի պետքարտուղար, գյուղատնտեսության, պարենամթերքի, ձկնորսության գործերի եւ տարածքային պլանավորման նախարար:
Ֆրանսիայի արդարադատության նախարար Է հայտարարվել Ֆրանսուա Բայրուն՝ «Դեմոկտրատական շարժում» կենտրոնամետ կուսակցության առաջնորդը:
Ինչպես հայտնել են Ֆրանսիայի կառավարությունում, նախարարների նոր կաբինետն առաջին նիստը կգումարի մայիսի 18-ին:
Մայիսի 15-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի վարչապետ Է նշանակել Էդուար Ֆիլիպին եւ հանձնարարել նրան՝ կազմել կառավարություն: 46-ամյա Ֆիլիպը Հավրի քաղաքագլուխն Էր, Ազգային ժողովի պատգամավոր՝ «Հանրապետականներ» կուսակցությունից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
2
«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»
3
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
4
Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»
5
Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»



