Թրամփի վրա հարձակումները պետական հեղաշրջման փորձ են հիշեցնում ԱՄՆ-ում. CNBC
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան ԶԼՄ-ներում այն բանի շուրջ շարունակվող շահարկումները, թե նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Սպիտակ տանը կայացած զրույցի ընթացքում իբր գաղտնի տեղեկատվություն Է հրապարակել, ստիպում Է ենթադրել, որ ԱՄՆ-ում պետական հեղաշրջման փորձ Է ձեռնարկվում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը մայիսի 16-ին հայտնել Է CNBC հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Ջեյք Նովակը՝ մեկնաբանելով այն պնդումները, թե անցած շաբաթ ԱՄՆ-ի ղեկավարը ՌԴ ԱԳ նախարարին գաղտնի տեղեկություններ Է փոխանցել ահաբեկչության դեմ պայքարի հարցերի վերաբերյալ:
«Դա իրոք տեղեկատվական ռումբ Է»,-նշել Է Նովակը: Սակայն, ընդգծել Է նա, «խոսքն այն մասին չԷ, որ նախագահ Թրամփը ինչ-որ հանցագործություն Է կատարել»:
«Նորությունը, որն իրոք պետք Է անհանգստություն առաջացնի, այն Է, որ Միացյալ Նահանգների օրինականորեն ընտրված նախագահի դեմ, ինչպես երեւում Է, քաղաքական հեղաշրջման փորձ Է ձեռնարկվում»,-նշել Է CNBC-ի մեկնաբանը:
Նա ասել Է, որ ներկայիս սկանդալն սկսվեց այն բանից հետո, երբ «ամենաբարձր մակարդակով ինչ-որ մեկը կառավարությունում տեղեկատվության արտահոսք սարքեց այն քննարկումների վերաբերյալ, որոնք Թրամփն ունեցել Է Ռուսաստանի ներկայացուցիչների հետ»: «Դա պոտենցիալ առումով շատ լուրջ հանցագործություն Է, եւ դա տեղի Է ունենում արդեն ոչ առաջին անգամ»,-հիշեցրել Է Նովակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
2
«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»
3
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
4
Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»
5
Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»



