Ուկրաինայի առաջին նախագահ Կրավչուկը սրտի բարդ վիրահատություն Է տարել
МЕЖДУНАРОДНОЕ Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը սրտի բարդ վիրահատություն Է տարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ուկրաինական «Գորդոն» ինտերնետ-հրատարակությունը՝ վկայակոչելով պետության նախկին ղեկավարի շրջապատի մի աղբյուր:
Նշվում Է, որ վիրահատության ժամանակ, որը կատարվել Է Կիեւում՝ Ուկրաինայի առողջապահության նախարարության Սրտի ինստիտուտում, Կրավչուկին չորս ստենտ են դրել:
«Ընդունելիս նախաինֆարկտային վիճակ Է եղել: Բացել են երեք պսակաձեւ զարկերակներ: Այժմ ամեն ինչ լավ Է, նա արդեն հիվանդասենյակում Է»,- հայտնել Է հրատարակության զրուցակիցը:
Նրա տեղեկատվությամբ՝ Կրավչուկն այժմ իրեն նորմալ Է զգում:
Կրավչուկն Ուկրաինայի առաջին նախագահն Է եղել 1991 – 1994 թվականներին, այժմ նա 83 տարեկան Է: Վերջին տարիներին նա պարբերաբար հայտնվում Էր զանգվածային լրատվամիջոցներում եւ մեկնաբանում Ուկրաինայի իրադարձությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



