Ереван, 25.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Էրդողանին ոչ թե ստորակետ, այլ վերջակետ է անհրաժեշտ

МЕЖДУНАРОДНОЕ
Հավանաբար, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը գոհ է պեկինյան «Մետաքսե ճանապարհ» համաժողովի ընթացքում՝ Ռուսաստանի և Չինաստանի նախագահների հետ հանդիպումից (ի դեպ, մայիսի 14–15 կայացած համաժողովի նպատակը Արևմուտք–Արևելք առևտրային, էներգետիկ, տրանսպորտային կապերի զարգացումն է, և դրան տասնյակ երկրների ու միջազգային կազմակերպությունների հարյուրավոր ներկայացուցիչներ, ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղարը, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի ղեկավարներն էին մասնակցում):
 
Հակառակ դեպքում, Չինաստանից ուղիղ ԱՄՆ պլանավորած այցից առաջ, մամլո ասուլիս չէր տա՝ հայտարարելով, թե իր երկրին այլևս ստորակետները չեն հետաքրքրում, և, որ՝ ԱՄՆ մեկնելու նպատակը կուտակված հարցերին վերջակետ դնելն է: Էրդողանը, սովորության համաձայն, կոշտ ուղերձներ է հղել Սպիտակ տուն՝ նշելով, թե չնայած հասկանում է, որ Թրամփի ընտրությունից հետո ԱՄՆ–ն դեռ գտնվում է անցումային շրջանում, սակայն, Վաշինգտոնին կոչ է անում երկկողմ հարաբերություններում ավելի զգուշավոր լինել՝ չեղարկելով Սիրիայի քրդական ջոկատներին զենք տրամադրելու որոշումը և բավարարելով ԱՄՆ–ում բնակվող կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին իրենց արտահանձնելու հարցը: Ավելին՝ Էրդողանը դարձյալ ակնարկել է, թե ԱՄՆ–ն է կանգնած Թուրքիայում ձախողված զինվորական հեղաշրջման փորձի հետևում և համոզում է հայտնել, որ իր այցելությունն այս անգամ անկյունաքարային է դառնալու:
 
Թուրքիայի նոր սուլթանն, ինչպես տեսնում ենք, բավական ինքնավստահ է, և հիմա բոլորն են փորձում հասկանալ, թե վերջին տարիներին, կարծես, Թուրքիայի շահերին ընդդիմացող ԱՄՆ–ն ինչու է հանկարծ մեկեն փափկել և, բանի տեղ չդնելով կոպտությունը, փորձում է սիրաշահել Էրդողանին: Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսն, օրինակ, չսպասելով անգամ Թրամփ–Էրդողան հանդիպմանը, Լոնդոնում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրիմին և վերահաստատել Թուրքիային պաշտպանելու՝ Վաշինգտոնի հանձնառությունը: Մի բան, որ այս պահին Թուրքիայում ընկալվել է որպես ցանկալի խնդիրներին հասնելու վկայություն: Իսկ թե որոնք են դրանք, թուրքական Yeni Safak հանդեսն է ձևակերպել:
 
Ըստ այդմ՝
 
• Էրդողանը Թրամփից կպահանջի հանել սիրիական Մանբիջից Քրդական դեմոկրատական խորհրդի (PYD) և Քրդական ինքնապաշտպանական ջոկատների (YPG) զինյալներին՝ նրանց փոխարեն տեղավորելով զինված ընդդիմության Սիրիական ազատ բանակը, որը վերահսկվում է Թուրքիայի կողմից: Եթե դա պատահի, Եփրատից մինչև արևմուտք, քրդական երազանքներին մեծ հարված կհասցվի:
 
 
• Էրդողանը կպահանջի, որպեսզի Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդական աշխատավորական կուսակցությունը նաև ԱՄՆ ջանքերով խզի կապերը PYD–ի հետ՝ դադարեցնելով օժանդակություն ցուցաբերել նրան: Ավելին՝ Թրամփը պիտի երաշխիքներ տրամադրի, որ ոչ միայն կչեղարկի Սիրիայի դեմոկրատական ուժերին զինելու որոշումը, այլև ամեն բան կանի, որպեսզի Ռաքքան ազատագրելու համար տրամադրված զենքը Թուրքիայի քրդերի ձեռքը չընկնի: Նաև պիտի խոստանան, որ ԴԱԻՇ–ի բնաջնջումից հետո առաջացած նոր իրավիճակում, Սիրիայում քրդական անկախ պետության ձևավորման խոսակցությանը զուգահեռ, հիմա էլ ՔԱԿ–ի կողմից անկախ պետություն ունենալու երազանքի մասին չեն Էրդողանին տեղեկացնի:
 
 
Ինչ կպատասխանի այս ամենին Թրամփը՝ դժվար է ասել: Բայց PYD ղեկավար Սալիհ Մուսլիմը, ճիշտ Էրդողանի ասուլիսից հետո, Ամերիկայի ձայն ռադիոկայանով հայտարարեց, թե PYDն սոսկ սիրիական Քուրդիստանի՝ Ռոժանայի պաշտպանիչ ուժն է, գուցե նաև՝ ապագա քաղաքական կորիզ, որի շուրջ սիրիական դեմոկրատական այլ ուժեր էլ կարող են համախմբվել: Բայց Քրդական աշխատավորական կուսակցությունն այլ է՝ նրանք այլ մեթոդներ ունեն, և Սիրիայի քրդերի զենքը երբեք նրանց ձեռքում չի հայտնվի՝ ասել է Մուսլիմը: Վերջինիս հայտարարություններին Թուրքիայում կասկածով են նայում՝ մտածելով, որ եթե ԱՄՆ–ն հերթական անգամ խաբի Էրդողանին, չի կարող այլևս մեղադրել հանկարծակի ու մի գիշերում հասցված հարվածի համար: Ինչպիսի հարված և որտեղ՝ չի մանրամասնվում:
 
 
 
Գոհար Սիմոնյան
 
Великобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 года