Թրամփը Լավրովին պատմել Է մարդատար ինքնաթիռ պայթեցնելու ԻՊ-ի պլանների մասին. ABC
МЕЖДУНАРОДНОЕՏեղեկատվությունը, որն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովին հայտնել Է Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ, վերաբերել Է մարդատար ինքնաթիռ պայթեցնելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պլաններին: Այս մասին հայտնել Է ամերիկյան ABC հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի աղբյուրների վարկածով՝ այդ տեղեկություններն սկզբնապես ստացվել են ԻՊ-ի շարքերում գործող իսրայելացի լրտեսի կողմից: Խոսքը վերաբերել Է ԱՄՆ մեկնող ինքնաթիռում ահաբեկչական գործողություն կազմակերպելու զինյալների մտադրություններին: Այդ նպատակով ծայրահեղականները որոշել են օգտագործել նոութբուքի կոպուսում թաքցված ռումբ:
Վաշինգտոնն այս հետախուզական տվյալները համարել Է վստահության արժանի եւ հենց այդ պատճառով Է քննարկել Եվրոպայի երկրներից ԱՄՆ ժամանող ինքնաթիռների սալոն նոութբուքեր տանելու արգելք սահմանելու հնարավորությունը: ABC-ի պնդմամբ՝ այն բանից հետո, երբ Թրամփը Լավրովին հայտնել Է հիշյալ տեղեկությունները, լրտեսի կյանքին վտանգ Է սպառնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



