Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը լուծարվել է. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկու օր առաջ ՌԴ Գերագույն դատարանը բավարարել է արդարադատության նախարարության պահանջը և լուծարել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպությունը:

ՌԴ արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ լուծարման հիմք են հանդիսացել կազմակերպության կողմից թույլ տրված բազմաթիվ կոպիտ խախտումները: Ընդ որում, դրանք վերացնելու նպատակով նախարարությունը բազմիցս դիմել է կազմակերպությանը, բայց ներկայացված բոլոր պահանջներն անտեսվել են:

Արդեն բավականին երկար ժամանակ շարունակվող այս գործի առնչությամբ դատարանի որոշումը բուռն արձագանք է առաջացրել Ադրբեջանում: Մոռանալով այն մասին, որ այդ կառույցի ներսում առկա խնդիրների մասին հենց ադրբեջանական մամուլն է բազմիցս գրել, ընդ որում, վերջերս նաև գրվել էր, որ այդ կառույցում տիրող տխուր վիճակն ու ամիսներ տևող դատական քաշքշուկներն են նաև պատճառ դարձել, որ պաշտոնական Բաքուն ցանկանում է հետ կանչել ՌԴ–ում այդ երկրի դեսպան Փ. Բյուլբյուլօղլուն, պաշտոնական ու ոչ պաշտոնական մակարդակներում Բաքուն սկսել է թիրախավորել Ռուսաստանի քաղաքական վերնախավն ու դատական համակարգը:

Առաջիններից մեկն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմետ Հաջիևը` կոնգրեսի լուծարումը գնահատելով որպես «ոչ բարեկամական քայլ»:

Նա նշել է, որ Բաքուն այդ հարցում տեսնում է «խտրականության և կանխակալ վերաբերմունքի դրսևորում ՌԴ քաղաքացիների նկատմամբ` էթնիկական պատկանելության հատկանիշով»:

Ավելին, ՌԴ Գերագույն դատարանի այդ որոշման մեջ Ադրբեջանի ԱԳՆ տեսնում է հայկական հետք: «Բնականաբար, եթե եզրակացնենք, որ հայկական սփյուռքյան շրջաններն ունեն այդքան մեծ ազդեցություն Ռուսաստանի արտաքին ու ներքին քաղաքականության վրա, ապա նման սպառնալիքը ադրբեջանա–ռուսական միջպետական հարաբերությունների զարգացմանը մեզ մոտ ափսոսանք է առաջացնում»,– ասել է Հաջիևը:

Անդավաճան մնալով սադրանքների ու շանտաժների դիմելու իրենց սիրելի գործելաոճին` ԱԳՆ խոսնակն այնքան հեռուն է գնացել իր եզրակացություններում, որ նշել է, թե այսուհետ ՌԴ չեզոքությունը որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր կասկածի տակ է հայտնվում. «Այս քայլով ՌԴ–ն` որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, խախտում է հակամարտող կողմերի միջև հավասարակշռություն պահպանելու պարտավորությունը»:

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օգտայ Ասադովն էլ է համակարծիք Հաջիևի հետ. «Լինելով Մինսկի խմբի համանախագահ` Ռուսաստանը պետք է անաչառ լինի Կոնգրեսին առնչվող հարցում, ոչ թե դադարեցնի այդ կազմակերպության գործունեությունը»:

Ըստ ադրբեջանցի քաղաքական գործիչների` այս որոշումը կարող է սեպ խրել Ռուսաստան–Ադրբեջան` նոր թափ հավաքող հարաբերություններում: Ավելին, այդ որոշման հետևում կանգնածների ուզածն էլ հենց դա է եղել: Ու որպեսզի նման բան տեղի չունենա, առաջարկվել է Միլի Մեջլիսի պատգամավորների անունից նամակ գրել ՌԴ նախագահ Պուտինին` արդարությունը վերականգնելու և ռուս–ադրբեջանական բարեկամությունը վտանգող որոշումը չեղարկելու խնդրանքով:

Բայցև, որպես պատասխան գործողություն, որոշ պատգամավորներ առաջարկել են ստուգել ռուսական հասարակական կազմակերպության գործունեությունը Ադրբեջանում:

Ադրբեջանական կոնգրեսի լուծարումը Միլի Մեջլիսի մեկ այլ պատգամավոր` Վահիդ Ախմեդովը համարել է ՌԴ կողմից իրականացված քաղաքական նշանակության քայլ: «Ամեն անգամ, երբ Ադրբեջանի տնտեսությունում լուրջ քայլեր են կատարվում, խոշոր նախագծեր են իրականացվում կամ էլ նախագահական ընտրություններ են անցկացվում, Ռուսաստանը փորձում է տարբեր ճնշումներ գործադրել: Փաստացի, Ռուսաստանը չի ցանկանում Ադրբեջանն ընդունել որպես անկախ պետություն: Այդ պատճառով էլ փորձում է ժամանակ առ ժամանակ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: Լինելով Մինսկի խմբի անդամ` Ռուսաստանը զենք է մատակարարում Հայաստանին»:

Ախմեդովը, փաստորեն, մոռանում է, որ նույն այդ Ռուսաստանը, լինելով Մինսկի խմբի անդամ, զենք է վաճառում հենց Ադրբեջանին: Կամ էլ` դա նորմալ է: Աննորմալը Հայաստանին մատակարարելն է: Երկրորդ` ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից պարբերաբար գործադրվող ճնշումներին հատկապես նախագահական ընտրություններից առաջ, երեկ մի ուշագրավ ինֆորմացիա է տարածվել ադրբեջանական կայքերում: Ըստ այդմ, Հայաստանին ռազմական նշանակության գաղտնի տեղեկություններ փոխանցած լրտեսական խմբի գործունեության մեջ, որ մի քանի օր առաջ չեզոքացվել էր, հնարավոր է լինի ռուսական հետք: Ադրբեջանցի պատգամավորներից մեկը նույնիսկ առաջարկել է այդ առնչությամբ հետաքննություն սկսել` նշելով, որ այդ կերպ ռուսական կողմը ցանկանում է ազդել առաջիկա նախագահական ընտրությունների վրա:

Բայց վերադառնանք մեր խնդրին: Նույն Ախմեդովն առաջարկել է ռուսական կողմի այդ քայլը անպատասխան չթողնել: «Եվրաինտեգրմանն ուղղված քայլերը պետք է ակտիվացնել, Ադրբեջանը պետք է նվազեցնի Ռուսաստանից զենքի գնումը, պետք է մեծ ուշադրություն դարձվի ՆԱՏՕ–ին ինտեգրմանը»:

Ադրբեջանական այս բուռն արձագանքը կարելի է որոշ չափով հասկանալ: Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը Ռուսաստանում ապրող ադրբեջանցիներին միավորող և կազմակերպող հիմնական կառույցն էր: Դրա շուրջն էր համախմբում ադրբեջանական համայնքը: Ու հիմա, երբ այն լուծարվել է, համայնքը, ըստ էության, մնում է անտեր: Իսկ դա նշանակում է, որ կորցնում է ազդեցության իր լծակները, որոնք ունեցել են նաև քաղաքական բնույթ:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай