Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին դուրս է եկել նախագահական մրցապայքարից
МЕЖДУНАРОДНОЕԻրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին երեքշաբթի հանդես է եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ դուրս է գալիս նախագահի պաշտոնի համար մրցապայքարից` փոխարենը աջակցելով երկրի գործող նախագահ Հասան Ռոհանիին:
«Զգում եմ, որ պարտքս կատարել եմ: Ես ձեզ հետ միասին կքվեարկեմ Ռոհանիի օգտին, ով պայքարում է երկրորդ ժամկետով ընտրվելու համար», - Reuters-ի փոխանցմամբ` ասել է Ջահանգիրին:
Ջահանգիրի գրանցվել էր որպես նախագահական թեկնածու, երբ Ռոհանիի դաշնակիցները մտավախություն ունեին, որ գործող նախագահի թեկնածությունը կարող է չեղարկվել Պահակների խորհրդի` հոգևոր մարմնի կողմից, որը թեկնածուներին առաջադրում է ըստ Իսլամական պետությանը նրանց հավատարմության:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ևս դուրս էր եկել նախագահական մրցապայքարից:
Նախագահական ընտրություններն Իրանում անցկացվելու են մայիսի 19-ին:



