50 տարի անց կրկին ցուցադրվել են Ֆրիդա Կալոյի հագուստն ու աքսեսուարները
ФОТОՎստահաբար կարելի է ասել, որ բոլորին հայտնի մեքսիկ նկարիչ Ֆրիդա Կալոն իր մահից հետո մեծ հետք է թողել արվեստի պատմության մեջ։ Քչերին է հայտնի այն, որ Ֆրիդան որպես ժառանգություն մեզ թողել է իր հագուստի և աքսեսուարների մեծ հավաքածու, որոնք մոտավորապես 50 տարի փակի տակ մնալուց հետո կրկին երևան են եկել։

Ֆրիդայի ամուսինը՝ Դիեգո Ռիվերան, կնոջ մահից հետո որոշել էր նրան պատկանող ամեն ինչը փակել տան լոգարանում և առնվազն 15 տարի գաղտնի պահել։ Սակայն Դիեգոն մահացավ 1957 թվականին, իսկ Կալոյի իրերը փակի տակ մնացին մինչև 2004 թվականը, մինչև մի թանգարան որոշեց ցուցադրել դրանք։
Հետևյալ բացառիկ լուսանկարները անելը վստահվեց ճապոնացի լուսանկարիչ Իշիուչի Միյակոյին։

Կալոյի ականջօղերը

1953 թվականին Ֆրիդայի մի ոտքն անդամահատեցին, ինչի պատճառով նա պրոթեզային ոտք էր կրում։

Կատու-ակնոցները

Ֆրիդայի հայտնի շրջազգեստներից մեկը

Ֆրիդայի ազգային հագուստը։ Ի դեպ՝ նրա մի ոտքը մյուսից բարակ էր, ինչի պատճառով նա սովորաբար երկար զգեստներ էր կրում։

Նրա կոշիկները, որոնք մասամբ շտկում էին ոտքերի երկար ու կարճ լինելը։

Կալոյի փիրուզագույն լողազգեստը

Ֆրիդայի՝ սեղմիրանին (կորսետ) կցված զգեստը
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



