Ուկրաինայում արգելել են գեորգիեւյան ժապավենը
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի խորհրդարանը հաստատել է գեորգիեւյան ժապավենի պատրաստման ու քարոզման արգելքի մասին օրինագիծը։ «Ուկրաինսկայա պրավդան» հայտնում է, որ օրինագծին կողմ է քվեարկել 238 պատգամավոր։
Օրինագիծը նախատեսում է պատիժ գեորգիեւյան ժապավենի հրապարակային գործածման, ցուցադրման կամ կրման համար՝ 850-2250 գրիվեն տուգանքի, կամ մինչեւ 15 օր վարչական կալանքի տեսքով։ Կրկնակի խախտման համար նույն պատժամիջոցներն են նախատեսված, սակայն տուգանքը կարող է կազմել արդեն մինչեւ 5010 գրիվեն։
Սակայն օրինագծի դրույթները չեն տարածվում մինչեւ 1991 տրամադրված պետական փաստաթղթերի վրա, նաեւ թանգարանային նմուշների, պետական պարգեւատրումների, գերեզմանաքարերի վրա գեորգիեւյան ժապավենի օգտագործման վրա։
«Գեորգիեւյան ժապավենը» մոտ 10 տարի առաջ Ռուսաստանում հասարակական ակցիա էր, որը նվիրված էր Հաղթանակի օրվան, իսկ հետո այն դարձել է այդ տոնի խորհրդանիշը, նշում է NEWSru.com-ը։



