Ադրբեջանի տնտեսությունը չի կարողանում հաղթահարել նախորդ տարի սկսված ճգնաժամը
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի տնտեսությունը չի կարողանում հաղթահարել նախորդ տարի մանաթի արժեզրկման և նավթի արդյունահանման ծավալների նվազեցման և միջազգային շուկայում նավթի պահանջարկի նվազման արդյունքում սկսված տնտեսական ճգնաժամը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
2017թ-ի հունվար-մարտին զգալիորեն նվազել է Ադրբեջանի արտահանման և ներմուծման ծավալները:
Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հաղորդմամբ` 2017-ի հունվար-մարտին այդ երկրի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 5 մլրդ 90,9 մլն ԱՄՆ դոլար, որից 3 մլրդ 578,1 մլն դոլարը բաժին է ընկել արտահանմանը, իսկ 1 մլրդ 512,8 մլն-ը` ներմուծմանը:
Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հաղորդմամբ` 2016-ի նույն ժամանակաշրջանի համեմատ Ադրբեջանի արտահանման ծավալները նվազել են 9,2 տոկոսով, իսկ ներմուծման ծավալները 27,3 տոկոսով:
Անցյալ տարվանից նավթի համաշխարհային գների անկում սկսվելուց հետո հիմնականում էներգառեսուրսների արտահանումից կախված Ադրբեջանի տնտեսությունը, որի ոչ նավթային հատվածը այդքան էլ զարգացած չէ հայտնվել է խորը ճգնաժամի մեջ:



