Դրոգբան ծիծաղել է Մանչեսթեր Յունայթեդի նախկին խաղացողների կանխատեսումների վրա
ФОТО«Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան ակումբի՝ Անգլիայի առաջնության չեմպիոնությունը նվաճելուց հետո «Թվիթերի» իր էջում գրառում է կատարել:
Ֆուտբոլիստը բազմաթիվ «սմայլիկներով» ծիծաղել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներ Պոլ Սքոուլզի, Օուեն Հարգրիվզի և Ռիո Ֆերդինանդի կանխատեսումների վրա:
Նախորդ տարվա սեպտեմբերին «Չելսիի»՝ «Լիվերպուլից» (1:2) և «Արսենալից» (0:3) կրած պարտություններից հետո ՄՅՈւ-ի նախկին երեք խաղացողները «BT Sport»-ի եթերում հայտարարեցին, որ լոնդոնցիներն ընթացիկ մրցաշրջանում չեն հաղթի ԱՊԼ-ում:
Հիշեցնենք՝ այդ պահից ի վեր «Չելսին» 30 տուրում 25 հաղթանակ տարավ և մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ ապահովեց իր համար ոսկե մեդալները:
Դրոգբայի տարածած տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



