Երկար ժամանակ շիկահեր լինելուց հետո, որոշեցի վերադառնալ բնականին. Գայանե Ավետիսյանի նոր ֆոտոշարքը
ФОТО Դերասանուհի Գայանե Ավետիսյանը լուսանկարիչ Խանդուխտ Պարույրյանի հետ նոտ ֆոտոշարք է իրականացրել, որը տրամադրել է Life.panorama.am-ին:
«Փորձել եմ ներկայացնել ոչ այնքան ուղղակի ֆոտոշարք՝ Գայանե Ավետիսյանի նոր կերպարներով, այլ հոգեվիճակ, որն այսօր ապրում եմ: Հիմա ներսս խաղաղություն է տիրում եւ, կարծում եմ, հաջողվել է նաեւ լուսանկարներով փոխանցել այդ խաղաղությունը: Ի դեպ՝ երկու կերպարներն էլ արտահայտում են իմ իրական կյանքը՝ մեկում նուրբ կերպորով եմ, մյուսում՝ ավելի ժամանակակից, կանացի»,- նշեց Գայանեն:

Ի դեպ՝ Գայանեի նոր լոսանկարները գրեթե ֆոտոշոփի չեն ենթրակվել.
«Ուզում էի ամեն բան լիներ բնականին մոտ, այդ իսկ պատճառով, իմ ցանկությամբ, լուսանկարները գրեթե ֆոտոշոփի չեն ենթրակվել: Կերպարներս ինքս եմ ընտրել. սպիտակ զգեստն ինքս եմ մոդելավորել, իսկ սեւ զգեստն իմ զգեստապահարանից է: Վարսահարդարման ու դիմահարդարման համար էլ շատ շնորհակալ եմ «H2O» գեղեցկության սրահին»,- հավելեց նա:
Շիկահեր դերասանուհին կտրուկ փոխել է նաեւ արտաքին ոճը՝ վարսերը ներկելով մուգ շականակագույն: Ոճափոխությունը դերասանուհու համար հատուկ պատճառ է ունեցել.
«Իրականում իմ բնական մազերը մոտավոր այս գույնն ունի: Երկար ժամանակ շիկահեր լինելուց հետո, մի տեսակ ցանկություն ունեցա վերադառնալ բնականին, այն, ինչ մոտ է բնությանը: Բայց պետք է խոստովանեմ, որ երկար տարիներ չէի կարողանում գնալ այդ քայլին: Ինչ խոսք, չեմ թաքցնի նաեւ, որ առաջիկայում նոր նախագծերում պետք է նկարահանվեմ, իսկ ես սիրում եմ ամեն նախագծում նորովի ներկայանալ»,- նշեց մեր զրուցակիցը:
Հետաքրքրվելով, թե դերասնուհուն, երբ կրկին կտեսնենք հեռուստաէկրաններին, պատասխանեց.
«Օրեր անց կսկսվեն նոր՝ 25 մասանի հեռուստանովելի նկարահանումները, որը կցուցադրվի իմ հարազատ «Արմենիա» հեռուստաընկերությամբ: Չեմ բացահայտի, թե այստեղ, ինչ կերպարով եմ հանդես գալու, բայց վստահեցնում եմ՝ հետաքրքիր է լինելու: Սրանից զատ, եւս մի քանի նախագծեր են սպասվում, բայց այդ ամենի մասին ավելի ուշ կխոսեմ»:




1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



