Դպրոցների օպտիմալացումը` իսկական աղետ եզդիների գլխին
ОБЩЕСТВО«Եզդիների ազգային միություն» ՀԿ նախագահ Ազիզ Թամոյանը, խոսելով Հայաստանում ազգային փոքրամասնությունների կրթության շուրջ ծագած խնդիրների մասին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ դպրոցների օպտիմալացման պարագայում շատ կտուժեն եզդի դպրոցականները։ «Ամբողջ աշխարհում եզդիների թիվը մոտ երեք միլիոն է, իսկ Հայաստանում՝ համաձայն վերջին մարդահամարի տվյալների ապրում է մոտ քառասուն հազարը։ Նրանցից մոտ 3000-ը աշակերտներ են։
Մենք Հայաստանում դպրոցներ, դասագրքեր, մեկ ժամյա ռադիոհաղորդում, ազգային թերթ։ Մենք խնդրում ենք եզդիների դեպքում չանել դպրոցների օպտիմալացում»: Ա. Թամոյանն ընդգծց, որ դպրոցների օպտիմալացման դեպքում հատկապես եզդի դպրոցականները շատ կտուժեն։ «Կարող են տուժել նաեւ ուսուցիչները եւ ընդհանրապես եզդի ազգաբնակչությունը։ Եզդի աղջիկների դեպքում խնդիրը ավելի է բարդանալու, առանց այդ էլ եզդի աղջիկներին այնքան էլ մեծ ցանկությամբ չեն ուղարկում դպրոց։
Գյուղից գյուղ, որն իրենց համար անծանոթ է եւ գուցե հեռու՝ եզդի ժողովուրդը իրենց աղջիկ երեխային դպրոց չեն ուղարկի՝ բացառված է։ Նույնը վերաբերում է նաեւ ուսուցիչներին՝ նրանք անգործ կմնան։ Այս դեպքում եւ՛ ուսուցիչները եւ այդ ընտանիքները բնականաբար ստիպված կարտագաղթեն»: Նրանք հարապետության ղեկավարությանը դիմելով առաջարկում են եզդիաբնակ գյուղերի դպրոցները հնարավարության սահմաններում հեռու պահել օպտիմալացումից:
Սոսե Չանդոյան



