Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը կալանավորվել է
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Օղուզ Գյուվենը կալանավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Դատարանը նրան մեղադրել է «ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ:
Թուրքիայի ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Օղուզ Գյուվենը ձերբակալվել էր մայիսի 12-ին:
Ավելի վաղ՝ 2016 թվականի հոկտեմբերի 31-ին թուրքական իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել «Ջումհուրիեթ»-ի աշխատակիցների նկատմամբ` խուզարկելով նրանց տներն ու առգրավելով համակարգիչները:
Ձերբակալվել, ապա կալանավորվել էին 13 մարդ, այդ թվում և պարբերականի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն: Ընդդիմադիր պարբերականի լրագրողների դեմ գործողությունն իրականացվել է «ահաբեկչական խմբավորման անդամ չլինելով` խմբավորման անունից գործողություն ծավալելու» մեղադրանքով:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



