Գերմանիայի ԱԳ նախարարը հորդորել է Թուրքիային թույլ տալ գերմանացի պատգամավորների այցը Ինջիրլիքի ռազմաբազա
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելին խիստ անհանգստացրել է այն փաստը, որ պաշտոնական Անկարան թույլ չի տվել գերմանացի պատգամավորներին այցելել թուրքական Ինջիրլիքի ռազմաբազա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
Արտգործնախարարը հույս է հայտնել, որ Թուրքիան կհրաժարվի սխալ որոշումից: «Եթե այս որոշումը մնա իբրև վերջնական, այդ ժամանակ չեմ կարծում, թե մենք կմտածենք գերմանացի զինվորներին թողնել Թուրքիայում: Հուսով ենք, որ Թուրքիան կփոխի իր դիրքորոշումը»,- ասել է Գաբրիելը՝ ընդգծելով, որ գերմանացի պատգամավորներին պետք է թույլատրվի գնալ Ինջիրլիքի ռազմաբազա:
Ինջիրլիքի ռազմաբազայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի շրջանակում ներկայում գտնվում է 260 գերմանացի զինվոր:
Թուրքիայի կառավարությունը կրկին արգելել է Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա՝ տեսակցելու այնտեղ գտնվող գերմանացի զինվորներին: Գերմանիայի արտգործնախարարությունը հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելմիխին հայտնել է, որ թուրքական կառավարությունն իրենց մայիսի 10-ին հայտնել է գերմանացի զինվորներին տեսակցելու համար ներկայացված պահանջի մերժումը: Հելմիխի կարծիքով՝ թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցոÕ ² թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները: Նա տեսակետ է հայտնել այն մասին, թե պաշտոնական Անկարայի մերժումից հետո Գերմանիան պետք է իր զինվորներին հետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին: «Պետք է ուսումնասիրեն այլընտրանքները: Հորդանանը հավանական տարբերակներից է»,- ասել է նա:
Պաշտոնական Անկարան խնդրի առնչությամբ ասել է, թե այցն «այս պահին նպատակահարմար չէ»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



