Թրամփի օգնականը պատահականորեն ցուցադրել Է Պենտագոնի ղեկավարի հեռախոսահամարը. WP
МЕЖДУНАРОДНОЕ The Washington Post-ի թղթակիցը լուսանկարել Է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի հեռախոսահամարով թղթի թերթը, որը գտնվում Էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Քիթ Շիլլերի ձեռքին: Մայիսի 15-ին այս մասին հայտնել Է ամերիկյան հրատարակությունը:
Հրատարակությունը հրապարակել Է Թրամփի եւ Շիլլերի լուսանկարը, որի ձեռքում թղթի մի քանի թերթեր են: Դրանցից մեկի վրա հստակորեն երեւում Է Մեթիսի անունը եւ նրա հեռախոսահամարը: Հրատարակության խմբագրությունը դա նկատել Է իր ընթերցողներից մեկի շնորհիվ:
Այնուհետեւ The Washington Post-ի թղթակիցներից մեկը՝ Ռեյչել Մանթեյֆելը, հավաքել Է լուսանկարում պատկերված համարը: «Ես զանգահարեցի: Լսվեց ինքապատասխանիչի ձայնը: Դա նա Էր»,- պատմել Է թղթակիցը:
Դրանց հետո թերթը հանել Է Մեթիսի հեռախոսահամարով լուսանկարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



