Ереван, 05.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Տղաներ, որ ելան մարտի». Հայկ Թորոսյանը պատրաստ է հաղթահարել բոլոր դժվարությունները

ОБЩЕСТВО

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Հայկ Թորոսյանին։ 

Հայկի հետ հանդիպեցինք Երևանի պետական համալսարանի դիմաց: Սովորում է բուհի սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժնում հեռակա ուսուցմամբ. այդ օրը առաջին կուրսի ավարտական վերջին քննությունն էր հանձնում։ 

Ժպիտը դեմքին մոտեցավ ինձ ու հենց այդ պահից էլ ձևավորվեցին առաջին պատկերացումներս։ Նրա հետ մի փոքր զրուցելուց հետո հասկացա, որ մեծ կամքի ուժ ունի և հստակ գիտի, թե մեկ տարի առաջ ինչի համար է պայքարել։ Հայկը խոսելիս հաճախ ժպտում էր, ու այդ ժպիտի տակ էր թաքնված նրա ուժն ու նպատակասլացությունը։ Այդ պահին համոզված էի, որ նրա համար ցանկացած դժվարություն հաղթահարելի է և նա կարող է պատվով դուրս գալ բոլոր իրավիճակներից։ 

Հայկի ուժն ու նպատակասլացությունը երևում էր նաև նրա ընտրած մասնագիտության մեջ ։ «1992 թվականի արցախյան հերոսամարտի մ ասնակից տղաներն են ինձ հուշել, որ սոցիալական աշխատողը շատ օգտակար մասնագիտություն է և բազմակողմանի։ Կարող եմ և՛ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով, և՛ սոցիալական հարցերով զբաղվել։ Նրանք այն հույսով են ինձ խորհուրդ տվել ընտրել այս մասնագիտությունը, որպեսզի օգնեմ նրանց լուծել իրենց խնդիրները»։ 

Հայկը փորձում է թեթև նայել դժվարություններին։ «Մտածում եմ, որ չկա այնպիսի խնդիր, որ չլուծվի. ցանկացած պարագայում ելք կա։ Շատ նպատակներ ունեմ, բայց դրանց մասին դեռ չեմ մտածում։ Դրանք ավելի տեխնիկական հարցեր են, ամենակարևոր նպատակս է նորից վերականգնվել և առողջանալ վիրավորումից հետո»։ 

Հայկը պատերազմի ժամանակ թշնամու առաջին հարվածներն իր վրա է վերցրել և ծանր վիրավորվել։ Ափսոսում է, որ չի հասցրել կռվել և ավելին անել ու ընկերներին օգնել։ 
«Ծառայել եմ Մարտակերտում։ Հենց առաջին րոպեներին վիրավորվել եմ,  ես չեմ հիշում հենց բուն պատերազմը»։  

Մեր պատմության հերոսի մոտ գանգուղեղային թափանցող բեկորային կոտրվածք է եղել, որից առաջացել է ձախակողմյան կաթված՝ կիսագնդի վնասվածքի պատճառով։ Մեկ վիրահատություն է ունեցել՝ գլխի վիրահատությունը, որը կյանքը փրկելու համար է արվել։ Դեռ մեկն էլ սպասվում է՝ գլխի պլաստիկ վիրահատություն՝ երկու հատվածում գանգուղեղի ոսկորն է վնասված։ 

Հայկն ասում է, երբ դիրքեր ես բարձրանում՝ չես մտածում ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի մասին՝ ուղղակի անհիմն տագնապ կա, որ գնում ես մահվանն ընդառաջ։ Նա առաջին անգամ էր դիրքեր գնում ու այդ վախն իր համար բնական էր. «Այս պատերազմը ինձ ստիպեց ավելի արժևորել կյանքը, շատ բան փոխվեց իմ մեջ…»:

Վնասվածքը, որն ստացել է Հայկը, մեծամասամբ վտանգավոր է կյանքի համար, սակայն ճակատագիրը բարեհաճ է գտնվել նրա նկատմամբ:

Չնայած նմանատիպ դժվարություններին, Հայկի խոսքերից երևում է, որ նա սիրում է կյանքը, որի համար պայքարել է և այժմ էլ, բացի նպատակներից, ունի երազանքներ, որոնցից ամենակարևորը առանձնացրեց. «Երազանքներս քիչ են, բայց ամենաշատը ցանկանում եմ շրջագայել աշխարհով։ Շատ ժամանակ փոշմանում ես, որ չես կարողացել կամ չես հասցրել ինչ-որ մի բան աշխարհում տեսնել։ Հայաստանի տարածքում շատ եմ եղել տարբեր տեսարժան վայրերում»։ 

Հարցրի, թե ո՞ր հատվածն է Հայաստանի ավելի շատ սիրում, զարմացած նայեց վրաս ու ինքն էլ ինձ հարց ուղղեց, թե ում եմ ավելի շատ սիրու մ մորս, թե՞ հորս։ Չպատասխանեցի, ասաց, թե ես էլ չեմ կարող ընտրել Հայաստանի որ հատվածն եմ ավելի շատ սիրում։ «Ինձ համար հստակ վայր չկա Հայաստանում, որ կարող եմ ասել, հենց սա է գեղեցիկ՝ ամեն մեկը յուրովի հետաքրքիր է»։ 

Հայկը բացի ճամփորդելուց այլ հետաքրքրություններ էլ ունի, սակայն վիրավորումից հետո առողջականը չի ներում շատ ժամանակ տրամադրել այդ ամենին։ 

«Ես բնույթով այնպիսի անձնավորություն եմ, չեմ կարողանում պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել ինչ-որ բանով։ Օրինակ՝ սպորտով միայն սիրողական մակարդակով եմ զբաղվում։ Բայց երբեմն նեղվում եմ, որ չեմ կարողանում օրինակ սպորտով զբաղվել։ 

Եզրափակեցի հարցազրույցն այն հարցով, թե նրա կարծիքով ինչն է իրեն փրկել, Հայկն անկեղծացավ. «Ես հավատքով մարդ եմ և ամենայն հավանականությամբ Աստված է փրկել ինձ»։

 

Լիլիթ Դեմուրյան

Кая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграцию