Հարավային Կորեայի բռնապետը պարանոյի՞կ է
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինին պարանոյիկ է անվանել՝ հավելելով, թե այդ երկրի կողմից հերթական բալիստիկ հրթիռի արձակումը պատասխան էր Հարավային Կորեայի նախագահական վերջին ընտրություններին: Ավելին՝ Հեյլին նշել է, թե բալիստիկ հրթիռների փորձարկումը հաստատ ամենաուղիղ ճանապարհը չէ Վաշինգտոնի հետ հարաբերություններ պարզելու կամ՝ հանդիպում կորզելու համար (հավանաբար, ակնարկվել է Թրամփի այն հայտարարությունը, թե համապատասխան իրավիճակում, հնարավոր է, ինքն անձամբ բանակցություններ վարի Հյուսիսային Կորեայի բռնապետի հետ) և եզրափակել է, թե քանի դեռ Փհենյանը չի կատարել իրեն առաջադրված բոլոր պահանջները, որևէ բանակցության մասին խոսելն իսկ ավելորդ է:
Հարավային Կորեայի նորընտիր նախագահ Մուն Չժե Ինը, որ հայտնի է Փհենյանի հետ խաղաղ բանակցություններ վարելու և նախկին թշնամանքը վերացնելու դիրքորոշմամբ, հրապարակավ չի կիսել Հեյլիի տեսակետը Կիմ Չեն Ինի առնչությամբ, սակայն, Հյուսիսային Կորեայի այս քայլին «չմտածված որոշում» որակումն է տվել և հայտարարել, թե Փհենյանի հետ խաղաղ բանակցություններն իսկապես անհնարին կլինեն, եթե հյուսիսում չփոխեն իրենց դիրքորոշումը:
Ինչ վերաբերում է բուն փաստին, արդեն ճապոնական աղբյուրների տեղեկացմամբ, հյուսիսկորեական իշխանությունները փորձել են միջին հեռահարության հրթիռի արձակմամբ համոզվել խոշոր միջուկային մարտագլխիկ տեղափոխելու հնարավորության մեջ: Եվ չնայած այն մեծ անկյան տակ է նետվել՝ հարևան երկրների անվտանգությունը վտանգի չենթարկելու համար, ակնհայտ է, որ Փհենյանի վերջին փորձարկումը խիստ վտանգավոր է համարվել:
Նախ՝ արդեն իսկ պարզ է, որ, ամենայն հավանականությամբ, Փհենյանն այս անգամ բոլորովին նոր տիպի հրթիռ է արձակել, որով միջուկային մարտագլխիկների տեղափոխումը հաջողությամբ է պսակվել: Բացի այդ, ի տարբերություն նախորդ փորձերի, այս անգամ հաջողվել է հրթիռն արձակել խիստ հզոր տրաեկտորիայից և ավելի քան 2000 կիլոմետր հեռավորությամբ: CNN–ի աղբյուրի տեղեկացմամբ՝ Փհենյանի հրթիռը հասել է մինչև Ռուսաստան՝ ընկնելով Վլադիվոստոկից 100 կմ հեռավորությամբ: Եվ չնայած Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, թե իրականում այն ռուսական սահմանից 500 կմ հեռավորությամբ է անցել՝ Ճապոնական ծովն ընկնելով, միևնույն է, փաստն ինքնին չէր կարող չանհանգստացնել Մոսկվային, և այդ մասին իր մտահոգությունն է հայտնել նաև Չինաստան այցելած Վլ. Պուտինը:
Չխոսենք արդեն Վաշինգտոնի և Պենտագոնի վերաբերյալ, որտեղ չնայած առայժմ ուրախ են, որ 6000 մղոն հեռավորությամբ ԱՄՆ–ն դեռ հասանելի չէ Փհենյանին, բայց նաև տագնապած են ապասվող ձեռնարկների և հասանելիության նոր մակարդակների ապահովման առիթով: Մանավանդ որ Փհենյանը մինչ այդ կարող է իրենից 3400 մղոն հեռավորությամբ տեղակայված Գուամայի ամերիկյան ռազմաբազան խոցել, ինչը, հաշվի առնելով փորձարկումների հաճախությունն ու վերջին արդյունքները, այլևս չի կարելի երևակայական զառանցանք համարել:
Գոհար Սիմոնյան
1
Возрождение под куполом: в Ереване открылась Tashir Arena
2
В Российско-Армянском университете 23–25 октября проходит VII Международная научно-практическая конф...
3
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
4
Мост, устремленный в будущее: Российские волонтеры укрепляют русскоязычное пространство в Армении
5
Британцы нацелены превратить Армению в поле вялотекущей войны



