Շվեդական՝ բժշկական սարքավորումներ արտադրող հանրահայտ ընկերության խորհուրդները հայ մասնագետներին
ОБЩЕСТВОԲժշկության ոլորտում կիրառվող գծային արագացուցիչներ արտադրող հանրահայտ «Էլեկտա» ընկերության ներկայացուցիչներ, բժիշկներ՝ Իրինա Բոչարովայի և Կարլոս Սանդինի հետ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը քննարկել է չարորակ ուռուցքների բուժման գործում արագացուցիչների դերին, դրանց առանձին տեսակների կիրառության արդյունավետությանը վերաբերող և այլ հարցեր։
Նախարարը հետաքրքրվել է նաև աշխարհում գծային արագացուցիչներով բուժում իրականացնող բժշկական կազմակերպությունների կառավարմանն առնչվող հարցով։ «Էլեկտայի» ներկայացուցիչներն առաջիկայում խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել։ Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարության՝ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Էլեկտան» առաջատար է համարվում բժշկական այն սարքավորումների և դրանց ծրագրային ապահովման ոլորտում, որոնք օգտագործվում են քաղցկեղով տառապող և գլխուղեղի խանգարումներ ունեցող մարդկային կյանքերը բարելավելու, երկարացնելու և փրկելու նպատակով: Աշխարհի ավելի քան 6 հազար բուժհաստատություն օգտագործում են այս ընկերության սարքավորումները: Այս մասին տեղեկանում ենք ընկերության պաշտոնական կայքից:
Եվ շատ մոտ ապագայում Հայաստանը նույնպես կկարողանա համալրել այդ հիվանդանոցների շարքը, և մեզ մոտ նույնպես կապահովվեն վերոնշյալ հիվանդությունների բուժման առավել արդիական ու արդյունավետ լուծումներ:
Ընկերության լուծումները քաղցկեղի բուժման ոլորտում միտված են ճառագայթային թերապիայի և ռադիովիրաբուժության էֆեկտիվության բարձրացմանը, ինչպես նաև կլինիկական աշխատանքների գործընթացներում ծախսերի կրճատմանը:
«Էլեկտայում» այսօրվա դրությամբ աշխատում են 3 հազար 600 մարդ, իսկ ընկերության շտաբ–բնակարանը գտնվում է Ստոկհոլմում: Ընկերությունը որպես իրենց առաքելություն նշում է, հաճախորդների և հիվանդների մոտ իրենց իսկ սեփական կյանքի արժեքի գնահատման վերարժևորումը, ինչը բարելավում է, երկարացնում է և փրկում է հազարավոր կյանքեր:
«Էլեկտան» այսօր գտնվում է համաշխարհային գիտության և տեխնիկայի առաջին գծում՝ ապահովելով կլինիկական հաջողություններ և բարելավելով հիվանդների բուժման արդյունքները:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



