Փոստանջյանը հնարավոր է չվերցնի Երեւանի ավագանու մանդատները. «Իրատես»
ПОЛИТИКА«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Երեւանի ավագանու ընտրություններում 7 տոկոսից քիչ ավելի ձայն հավաքած «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հնարավոր է չվերցնի մանդատները, հայտարարելով, թե չի ընդունում ընտրությունների արդյունքները: Առավել իրազեկներն էլ պնդում են, թե Փոստանջյանը, այնուամենայնիվ, կգնա քաղաքապետարան եւ, ինչպես խոստացել է, Տարոն Մարգարյանի օրը «դժոխք կդարձնի»:
Թե ինչ որոշման կհանգի Փոստանջյանը, կերեւա առաջիկայում, սակայն մի բան պարզ է. եթե վերցնի մանդատները, նշանակում է` ընդունում է ընտրության արդյունքները եւ փաստում` Տարոն Մարգարյանն ընտրված քաղաքապետ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



