«Իմ քաղցր ախպեր, խի՞ գնացիր. չէ՞ որ միասին պետք է զորացրվեինք». Քյարամ Սլոյանի ծառայակից ընկերոջ հուզիչ գրառումը
ОБЩЕСТВОԱպրիլյան պատերազմի Հերոս Քյարամ Սլոյանի ծառայակից ընկեր ևս մեծ Հերոս Կարեն Թորոսյանը պարբերաբար գրառումներ է կատարում ապրիլյան պատերազմում զոհված իր ընկերների մասին:
Այս անգամ ևս Հերոսը Past.am-ին է ուղարկել այս հուզիչ գրառումը.
«Իրար հետ նույն օրը և նույն մեքենայով գնացինք բանակ, իրար հետ 3 անգամ գնացինք արձակուրդ, իրար հետ դեմ առ դեմ պոստ պահեցինք, իրար կողք-կողքի քնեցինք, իրար հետ հաց կերանք, միասին ցախ կոտրեցինք։
Նա ինձ սովորեցրեց ցախ կոտրել, մեկ հարվածով նա փայտը մասերի էր բաժանում ու նույնն ել ինձ սովորեցրեց, նույնիսկ միասին կռվեցինք, բայց այս անգամ նա ինձ առանց "հաջող Կար" ասելու գնաց...
Չէ՞ որ միասին պետք է զորացրվեինք, իմ քաղցր ախպեր խի՞ գնացիր, Դու իմ համար կենդանի ես, որովհետև ես Քեզ ողջ ու առողջ եմ տեսել պատերազմից միքանի ժամ առաջ, ժպիտը դեմքիտ և զորացրվելու երազանքը աչքերիտ, պատկերացնու՞մ եք, որ այս նկարներում նա ինձ է նայում, իմ աչքերի մեջ, ես կանգնել եմ Հերոսի դիմաց ու անմահացրել Նրա նկարները, ես ապրել ու կռվել եմ Նրա հետ... Նա ապրում է իմ մտքերում, հուշերում, երազներում և իմ բազկում:
Քյարամ Քալաշի Սլոյան 02.04.2016թ.»





