Կլոպը համաձայնել է գլխավորել «Լիվերպուլը»
СПОРТԴորտմունդի «Բորուսսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համաձայնություն է ձեռք բերել «Լիվերպուլի» ղեկավարության հետ:
«Sky Sports»-ը հաղորդում է, որ 48-ամյա մասնագետն այսօր ժամանելու է Լիվերպուլ և պայմանագիր է կնքելու: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կլոպը 3-ամյա պայմանագիր է կնքելու և ստանալու է ավելի բարձր աշխատավարձ, քան «Բորուսսիայում» էր ստանում (այնտեղ նա ստանում էր տարեկան 5 մլն եվրո):
Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» ղեկավարությունն անցյալ շաբաթ աշխատանքից ազատել է Բրենդան Ռոջերսին, իսկ Կլոպը «Բորուսսիայի» հետ դարձել է Գերմանիայի չեմպիոն, Գերմանիայի սուպերգավաթակիր, Գերմանիայի գավաթակիր և մասնակցել է Չեմպիոնների լիգայի եզրափակչին:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



