Արցախի հուշարձանների պահպանության ոլորտին հատկացվել է 100 մլն դրամ
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովներ մայիսի 15-ին համատեղ նիստ են գումարել, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Ռուսլան Իսրայելյանը և Արզիկ Մխիթարյանը: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
ԱՀ 2016թ. պետական բյուջեի կատարման ոլորտային հաշվետվություններ են ներկայացրել արտաքին գործերի, զբոսաշրջության, մամուլի և ռադիո-հեռուսատատեսության բնագավառների պատասխանատուները:
Ներկայացնելով արտաքին գործերի նախարարության 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականը՝ նախարար Կարեն Միրզոյանը նշել է, որ հաշվետու տարում նախարարության պահպանման ծախսերի նախահաշիվը կազմել է 708մլն 324հազար դրամ, որից ծախսվել է 672մլն 312 հազար դրամ կամ՝ նախատեսվածի 95%-ը:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանի հաշվետվության համաձայն, հուշարձանների պահպանության ոլորտին 2016թ.-ին հատկացվել է 100 մլն դրամ, զբոսաշրջության զարգացմանը՝ 20մլն դրամ, ևս 6 մլն դրամ՝ պահուստային ֆոնդից:
Արցախի հանրային հեռուստառադիոընկերությանը, խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանի փոխանցմամբ, 2016թ.-ին բյուջեից հատկացվել է 387մլն 344 հազար դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է: Խորհրդի սեփական եկամուտները կազմել են 7մլն 500հազար դրամ:
«Ազատ Արցախ» պաշտոնաթերթի խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանի հաշվետվության համաձայն, 2016թ.-ին խմբագրության պահպանման ծախսը կազմել է 85մլն 604հազար դրամ:
Նիստի ընթացքում պատգամավորները հարցեր են առաջադրել զեկուցողներին:



