Եմենի մայրաքաղաքում արտակարգ դրրություն Է հայտարարված խոլերայի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕԵմենի մայրաքաղաք Սանայում, որը գտնվում Է հուսի ապստամբների վերահսկողության ներքո, արտակարգ դրություն Է հայտարարված խոլերայի բռնկման պատճառով, տեղեկացնում Է BBC-ն:
Եմենի առողջապահության նախարարությունը միջազգային հումանիտար կազմակերպություններին հորդորել Է երկրին օգնություն ցույց տալ խոլերայի համաճարակի դեմ պայքարելու համար:
Եմենի առողջապահության համակարգը, որը խիստ տուժել Է ռազմական գործողություններից, չի կարող հաղթահարել համաճարակը, հավելել են նախարարությունում:
Մայիսի 11-ին ՄԱԿ-ում հայտնել են, որ վերջին ժամանակներս Եմենում խոլերայից 51 մարդ Է մահացել:
«Կարմիր խաչի» տվյալներով՝ մայիսի 14-ի դրությամբ մահացածների թիվը հասել Է 115-ի:
Ենթադրվում Է, որ վարակվածների թիվը կազմում Է 2,7 հազարից մինչեւ 8,5 հազար:
Եմենում շարունակվում Է պատերազմը հուսի ապստամբների, որոնց աջակցում Է Իրանը, եւ կառավարական բանակի միջեւ, որն ստանում Է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի աջակցությունը:
Հակամարտության ընթացքում, որն սկսվել Է 2014 թվականին, երկրում դադարել Է աշխատել առողջապահության հիմնարկների մոտ կեսը: Շուրջ 7,6 միլիոն մարդ ապրում Է այն մարզերում, որտեղ մաքուր խմելու ջրից օգտվելու հնարավորություն չկա:
1
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»
2
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
3
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
4
Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»
5
В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»



