Լոնդոնում հայտարարվել են BAFTA TV մրցանակի դափնեկիրները
МЕЖДУНАРОДНОЕԿինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիան մայիսի 14-ի երեկոյան Լոնդոնում մրցանակներ Է հանձնել անցյալ տարվա լավագույն ազգային սերիալների ստեղծողներին, ինչի մասին հայտնել Է The Hollywood Reporter-ը:
Գլխավոր անվանակարգում (լավագույն դրամատիկական սերիալ) հաղթող Է դարձել «Երջանիկ հովիտը»՝ գլխավոր դերում Սառա Լանկաշիրի մասնակցությամբ, որը ճանաչվել Է լավագույն դերասանուհի: Այդ երկու անվանակարգերում հաղթանակը «Երջանիկ հովտին» Է զիջել «Թագը» ընդգրկուն պատմական կինոնկարը, որը մինչ այդ երկու «Ոսկե Գլոբուս» Էր ստացել:
Տղամարդու լավագույն դերի համար պարգեւն ստացել Է Ադիլ Ախթարը, որը խաղացել Է «Սպանված Է հորս կողմից» ֆիլմում: Բենեդիկտ Քամբերբեթչը, որի համար այս անվանկարգը վեցերորդն Է դարձել, այս անգամ «Թափուր թագը» շեքսպիրյան Էկրանավորման մեջ խաղացած դերի համար դաձյալ ձեռնունայն Է մնացել:
Երկրորդ պլանի լավագույն դերասան Է ճանաչվել Թոմ Հոլանդերը Ջոն լե Կարեի «Գիշերային ադմինիստրատորը» վեպի Էկրանավորման մեջ կատարած աշխատանքի համար, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



