ԿԺԴՀ-ն կշարունակի հրթիռային փորձարկումները. Կիմ Չեն Ըն
МЕЖДУНАРОДНОЕԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրթիռային ճյուղի գիտնականներին եւ տեխնոլոգներին ցուցում Է տվել «պատրաստվել նոր փորձարկումների»: Ինչպես մայիսի 15-ին հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, նա այս մասին հայտարարել Է մայիսի 14-ին նոր տիպի «Հվանսոն-12» միջին հեռահարության բալիստիկ հրթիռի արձակումից հետո, որն անցել Է 787 կիլոմետր:
Անհրաժեշտ Է «ստեղծել ավելի ճշգրիտ եւ բազմազան միջուկային սարքեր եւ հարվածային միջոցներ, ինչպես նաեւ պատրաստվել նոր փորձարկումների, որոնք կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները եւ նրանց վասալները ճիշտ ընտրություն չեն անի», նշել Է առաջնորդը:
Կիմ Չեն Ընն ընդգծել Է, որ Փենյանը «պատրաստ Է պատասխան տալու, եթե ԱՄՆ-ը համարձակվի ռազմական սադրանք իրականացնել ժողովրդական հանրապետության նկատմամբ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



