WannaCry վիրուսը կարող Է վարակել մեկ միլիոնից ավելի համակարգիչներ. Financial Times
ОБЩЕСТВОԿիբեռանվտանգության բնագավառի մասնագետները կարծում են, որ ավելի քան 1,3 միլիոն համակարգչային համակարգեր մինչ այժմ խոցելի են WannaCry վիրուսի հանդեպ, որի միջոցով մայիսի 12-ին գլոբալ կիբեռգրոհ Է իրականացվել: Այդ մասին գրել Է Financial Times հրատարակությունը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուեյնռայթը, կիբեռգրոհների շարքը կարող Է վերսկսվել մայիսի 15-ի առավոտյան: Նրա տվյալներով՝ վիրուսի տարածումն արդեն 200 հազար օգտատերերի Է վնասել աշխարհի 150 երկրներում:
Avast հակավիրուս մշակողները հայտնել են WanaCrypt0r 2.0 վիրուսի օգտագործմամբ 57 հազար հաքերական գրոհների մասին: Ընկերության տվյալներով՝ առաջին հերթին վիրուսը տարածվում Է Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Թայվանում: Ինչպես ավելի վաղ հայտնի Է դարձել, ցանցահեններն օգտագործել են ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության վերափոխված վնասաբեր ծրագիրը:
Գլոբալ կիբեռգրոհի հետեւում կանգնած չարագործները, գրոհ, որն սկսվել Է մայիսի 12-ին եւ համակարգիչներ ախտահարել ամբողջ աշխարհում, քրիփթոարժույթով ավելի քան 42 հազար դոլար են ստացել վիրուսով վարակված համակարգիչների օգտատերերից: Սակայն, ինչպես նշում Է բրիտանական The Times թերթը, շորթիչները մինչ այժմ միջոցները չեն հանել այն հաշիվներից, որտեղ զոհերն ուղարկել են փրկագինը: Հավանաբար, նրանք երկյուղում են այն բանից, որ դրանք վերահսկվում են անվտանգության ուժերի կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



