Իսակովի 38/1 շենքի բակում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ նախկին աշխատակից, 28-ամյա երիտասարդի դի (տեսանյութ)
ВИДЕОՔիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի 38/1 շենքի բակում տղամարդու դի կա: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոմիկ Կիրակոսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու փրկարարները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 28-ամյա Ա. Ա.-ի դին, ով նշված շենքում բնակվում էր վարձակալական հիմունքներով:
Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ մահացածը ծնունդով հրազդանցի էր և ՀՀ ՊՆ նախկին աշխատակից էր:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Արմեն Բեգլարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Տեսանյութը՝ shamshyan.com-ի



