Մոսկվացիները աղբանոցում երեք մետրանոց պիթոն են գտել
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվայի հյուսիսում գտնվող տներից մեկի բակում հսկայական պիթոն են գտել։ Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններում իր աղբյուրը։
Պիթոնին գտել են աղբամանի մոտ։ Օձը գրեթե 3 մետր երկարություն ուներ, թե ինչպես էր այն հայտնվել աղբանոցում՝ հայտնի չէ։
Այս տարի Մոսկվայի քաղաքային դուման նորից սկսել է քննարկել քաղաքային բնակարաններում վայրի կենդանիներ պահելու մասին օրինագիծը։ Այն առաջարկում է ստեղծել հանձնաժողով, որը հատուկ թույլատվություն կտա բոլոր նրանց, ովքեր ցանկանում են տանը վայրի կենդանիներ պահել։ Օրինագիծը նաեւ ավելի խստացնելու է վայրի կենդանիներ պահողների պատասխանատվությունը։
Որոշ կենդանիներ՝ այդ թվում թունավոր օձեր կամ վայրի կատվազգիներ, բնակարանային պայմաններում պահելը կարող է արգելվել։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



