ԿԸՀ նախագահը իր քվեարկության տեղամասում անձամբ հետաքրքրվեց, թե ինչպես է ընթանում քվեարկությունը
ПОЛИТИКАԵրևանի թիվ 2/4 տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մուկուչյանը ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից հետարքրքվեց ընտրության ընթացքի վերաբերյալ:
«Կոնկրետ տեղամասում հետաքրքրվեցի՝ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով: Կան վստահված անձինք: Ըստ էության որևէ լուրջ իրավախախտում արձանագրված չի եղել: Բնականոն հունով ընտրություններն ընթանում են»,- ասաց ԿԸՀ նախագահը:
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է ժամը 08:00-ից: Մայրաքաղաքի 474 ընտրական տեղամասերում քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն, որից հետո տարածքային ընտրական հանձնաժողովներում կսկսվի ձայների հաշվարկը: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է երեք քաղաքական ուժ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցու թյունը և «Ելք» կուսակցությունների դաշինքը: Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակը՝ Զարուհի Փոստանջյանը, իսկ «Ելք» դաշինքի՝ Նիկոլ Փաշինյանը:



