Հայտնի է, թե ով է մերկացրել հետույքը Ջամալայի ելույթի ժամանակ
ЛАЙФLife.tert.am-ը գրում է.
Ավարտվեց «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթը։ Հաղթողի անունն արդեն հայտնի է՝ Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալ, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը։
Մրցույթն, իհարկե, չանցավ առանց աղմկահարույց միջադեպերի։ Քվեարկության համար նախատեսված ժամանակահատվածում ելույթ ունեցավ Ուկրաինային հաղթանակ բերած երգչուհի Ջամալան, որի ելույթի ընթացքում երկրպագուներից մեկը բեմ բարձրացավ ու մերկացրեց հետույքը։ Քանի որ երկրպագուն Ավստրալիայի դրոշով էր՝ բոլորը մտածեցին, որ նա ավստրալացի է։
Tochka-ն գրում է, որ հաջողվել է պարզել, թե ով է իրականում այդ հանդուգն երկրպագուն։ Նա ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկն է, ով հայտնի է իր անկանխատեսելի ու աղմկահարույց պահվածքով։ Վիտալին համբուրել է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետույքը, փորձել է համբուրել դերասան Բրեդ Փիթին և մոդել Ջիջի Հադիդին։
Շարունակությունն՝ այստեղ



