Երևան-Մեղրի ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս եկած բեռնատարը կողաշրջվել է
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 14-ին, ժամը 10:39-ին ահազանգ է ստացել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում բեռնատարը կողաշրջվել է (տուժածներ չկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 106-րդ կմ-ին «Iveco» մակնիշի 777 OD 17 պետհամարանիշով (վարորդ՝ 1981 թ. ծնված Գ. Ք.) բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, մեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:



