«Սայաթ-Նովան» երկարատև դադարից կրկին օպերային թատրոնի բեմում է
КУЛЬТУРА
Այսօր՝ մայիսի 13-ին,Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երկարատև դադարից հետո կներկայացվի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան: Այս մասին Past.am-ին հայտնում են Օպերային թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ներկայացման բեմադրող ռեժիսորն Արամ Սուքիասյանն է,խմբավարը՝ Հրաչ Բորյանը: Սայաթ-Նովայի դերակատարումը ստանձնել է Պերճ Քարազյան, Աննայինը` Աննա Այվազյան, Հերակլ Երկրորդ` Միքայել Հովակիմյան, Իշխան` Պողոս Բեազբեկյան, Պարսից աշուղ` Գևորգ Մաղաքյան, Բազարբաշի` Արմեն Գրիգորյան, Յալանչի` Արմեն Բադալյան, Ձկնորս` Գրիգոր Աբրահամյան։
Ներկայացման դիրիժորն է Ռուբեն Ասատրյանը: Կոմպոզիտոր Հարությունյանը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի սկզբնավորած ավանդույթով, այս օպերայում աշուղական երգը միավորել է սիմֆոնիզմի տարրերին՝ օպերայի հիմքում դնելով Սայաթ-Նովայի «Դուն էն գլխեն իմաստուն իս», «Բլբուլի հիդ», «Քանի վուր ջան իմ», «Քամանչա» և այլ երգեր: Նշենք, որ ներկայացումը կսկսվի ժամը 19.00-ին:
Լևոն Փանոսյան




















































