Ferrari-ի նոր հիպերքարը կներկայացվի 2022թ.
ОБЩЕСТВОԼյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող Ferrari ընկերությունը պատրաստվում է բազմաթիվ նորարարական լուծումներով հագեցած նոր հիպերքարը ներկայացնել 2022թ.:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, այս մասին իտալական ավտոբրենդի տեխնոլոգիական բաժնի ներկայացուցիչ Մայքլ Լեյթերսը հայտնել է Autocar ամսագրին:
Նա նշել է, որ նոր հիպերքարը փոխարինելու է գալու մեծ աղմուկ հանած LaFerrari մեքենային: Լեյսթերը մանրամասնել է, որ ներկայացվելիք փոխադրամիջոցն ամենևին էլ չի լինելու «Ֆորմուլա 1»-ի շարժիչով համալրված ճանապարհային մեքենա:
Աղբյուրը հիշեցնում է, որ LaFerrari մոդելը ներկայացվել էր 2013թ.: Սովարաբար, Ferrari-ին իր հիպերքարերը ներկայացնում է 10 տարին մեկ, ուստի՝ բնական է, որ LaFerrari-ին փոխարինելու եկող մոդելի շնորհանդեսը տեղի ունենա 2022թ. ոչ շուտ:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



