Սասուն Միքայելյան. «Սասնա ծռերը» անճարությունից են գնացել էդ քայլին, ու պատասխանատվությունը պետք է կրեն իշխանությունները». «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
2008 թվականին ԱԺ գործընկերների քվեարկությամբ պատգամավորական մանդատից զրկված «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը «Ելք» դաշինքի հետ վերադարձել է խորհրդարան:
«Փաստը» մի քանի հարց ուղղեց նրան:
– Պարոն Միքայելյան, Դուք մանդատից զրկվելուց ու բանտ ընկնելուց տարիներ հետո կրկին վերադառնում եք խորհրդարան, ի՞նչ ծրագրեր ունեք:
– Ես` որպես ազատամարտիկ, իմ քաղաքական գործունեությունն եմ ծավալել էս տարիների ընթացքում ու հասել եմ էստեղ: Բանտերով անցել եմ, չկարացան կոտրել: Ինչ կարացել եմ, արել եմ: Եթե մեզ ավելի շատ ձայն տային, մենք ավելի մեծ թիմով մտնեինք Ազգային ժողով, ավելի շատ գործ կանեինք: Բայց մենք չենք հուսահատվում: Էսօր ինձ ասում են՝ դուք իշխանության պրոյեկտն եք, ասում եմ՝ ես նմա՞ն եմ մի մարդու, ով կարող է իշխանության պրոյեկտ լինել կամ մեզնից որևէ մեկը: Էսօր «Ելքը» միակ ընդդիմությունն է խորհրդարանում:
– Իսկ ճի՞շտ եք համարում, որ «Ելքը» ընդունեց խորհրդարանի ընտրությունների արդյունքները, չբողոքարկեց, բավարարվեց իր մանդատներով և հետընտրական զարգացումներ չեղան:
– Ի՞նչ բողոքարկեր, մենք ի սկզբանե ժողովրդին ասել ենք՝ ժողովուրդ ջան, ինչքան ձայն տաք, մենք մեր ձայները պահելու ենք: Ամեն քվեաթերթիկ, որ ընկել ա քվեատուփ, մենք էդ ձայները պահել ենք: Դուք ժողովրդին հարցրեք՝ է՞ս ինչ եղավ, որ էսքան ձայն տվիք ՀՀԿ–ին: Հիմա էլ ես Հրազդանում չեմ կարում քայլեմ, հենց դուրս եմ գալիս, ասում են մեզի փրկեք, ասում եմ՝ դուք ձեզ կործանիք, ձեր ընտրությունը 10 հազար դրամով արել եք, ես քեզ ո՞նց փրկեմ:
– Պարոն Միքայելյան, այսօր, երբ նշվում է Շուշիի ազատագրման օրը, Շուշին ազատագրածները բանտերում են՝ Ժիրայր Սեֆիլյան և այլն, ու նրանց մեղադրանքներն են խստացվում, դա ինչպե՞ս եք գնահատում:
– Ես ասել եմ, որ «Սասնա ծռերը» անճարությունից են գնացել էդ քայլին, ու պատասխանատվությունը պետք է կրեն իշխանությունները: Ընդհանրապես կռվող տղերքի նկատմամբ վերաբերմունքը տարիների ընթացքում ա ձևավորվել, որ իրանց ուզում են ճնշեն, մասնատեն: Կռված տղերքի գրեթե 50–60%–ը բանտերով արդեն անցել են: Էտի մեր ճակատագիրն ա: Ովքեր էսօր անազատության մեջ են իմ մարտական ընկերներից, ես իրանց ողջունել եմ, շնորհավորել եմ Շուշիի ազատագրման օրվա հետ կապված: Իշխանությունն էսօր ուրիշ ոչ մի մեթոդի չի գնում՝ ճնշումներով, բռնություններով, իշխանության գործունեությունն ու վերաբերմունքը կռված տղաների հանդեպ էդ է եղել: Իշխանությունը վախենում է, որ մի տեղից մի փոփոխություն լինի, համակարգային փոփոխություն կլինի:
– «Սասնա ծռերի» հանդեպ վերաբերմունքը կարո՞ղ է բացասական մեսիջ լինել մյուս ազատամարտիկների համար:
– Ամեն մարդ յուրովի հասկանում է, ինչ մեսիջ: Ես դա գիտեմ 15 թվականից: Անդրանիկի աճյունը բերեցին Ֆրանսիայից, փառքով թաղեցին, բայց երբ կենդանի էր, վտարեցին Հայաստանից: Էս ա, հետո կգնահատեն, կենդանության օրոք ո՞վ ա գնահատվել հայ ազգից:
– Հայտնի է, որ Դուք բանակցում էիք «Ազատամարտիկների դաշինքի» հետ, սակայն նրանք միացան Սեյրան Օհանյանին, հիմա այդ դաշինքի հետ հարաբերություններն ինչպիսի՞ն են:
– Ես էն ժամանակ էլ հանդիպել եմ, քննարկել ենք, որ միասին գնանք ընտրությունների, իրանք որոշել են էդ ուղղությամբ գնան: Սեյրան Օհանյանն էլ իմ մարտական ընկերն է, ի՞նչ կապ ունի, ես ոչ մեկից ոչ նեղացել եմ, ոչ բան:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



