Ինդոնեզիայում իսլամիստները պատերազմ են հայտարարել հարուստ չինացիներին
МЕЖДУНАРОДНОЕԻնդոնեզիայի ուլեմների խորհրդի ֆեթվաների պաշտպանության ազգային շարժման առաջնորդ Բախտիյար Նասիրը երկրի կարեւորագույն խնդիրներից մեկն է անվանել չինական էթնիկ փոքրամասնության գերազանցությունը բնիկների հանդեպ։ «Դա ամենամեծ խնդիրն է»,- ասել է նա Reuters–ին տված հարցազրույցում։
Գործակալությունը հիշեցնում է, որ էթնիկ չինացիները կազմում են Ինդոնեզիայի բնակչության 5 տոկոսից էլ քիչ։ Միաժամանակ, նրանք վերահսկում են բազմաթիվ խոշոր կոնգլոմերատներ ու նրանց հարստության մեծ մասը։
«Մեր հաջորդ նպատակներն են տնտեսական ինքնիշխանությունը ու տնտեսական անհավասարությունը»,- հայտնել է Նասիրը։ Նա հավելել է, որ «պետությունը պետք է ապահովի, որ Ինդոնեզիան չվաճառվի օտարերկրացիներին, մանավանդ Չինաստանին»,- փոխանցում է –ն։
Որպես կազմակերպության մյուս նպատակներ՝ նա նշել է զբոսաշրջային գոտիներում ոգելից խմիչքի գործածման սահմանափակումը, մարմնավաճառության դեմ պայքարը, նաեւ ամուսնական դավաճանության ու նույնասեռականության քրեականացումը։



